Նահանջելու տեղ չունենք, մեր ուզածին հասնելու ենք. Բագրատ Սրբազան
«Նահանջելու տեղ չունենք, ընկրկելու տեղ էլ չունենք, որևէ ձևով մեր պայքարից հետ կանգնելու ճանապարհ չունենք, որևէ ձևով, որևէ կերպով, սա պետք է հասնի մինչ վերջ՝ անկախ նրանից, թե քանի շարք ոստիկանություն կկանգնի մեր դիմաց»,- Պռոշյան փողոցում հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Բագրատ Սրբազանն ասաց, որ վերադառնում են Բաղրամյան փողոց՝ միանալու իրենց մյուս ընկերներին։
Սրբազանը վստահ է, որ առավոտյան ավելի շատ մարդ է լինելու։
«Մենք մեր անելիքն անելու ենք, մեր ուզածին հասնելու ենք»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը։
Սրբազանը նաև ոստիկաններին դիմեց. «Ոստիկաններն իրենց խոստումը չեն կատարել և այստեղից մարդ են առևանգել։ Դե ստի թագավորության մեջ ենք ապրում, ի՞նչ պիտի լինի։ Խաբելով, գողանալով մարդ են տանում։ Բայց ժամանակը կգա, դրա պատասխանն էլ պիտի տրվի։ Ինչպես խեղճ-խեղճ պատասխանները լրիվ տվել են՝ անկախ իրեն ուսադիրներից։ Գեներալ են, գնդապետ են, ինչ են՝ հող հանձնող են։ Իրենց աչքերի առջև են Կիրանցը, Ոսկեպարը գծվել, տրվել թշնամու ձեռքը։ Այս բոլորի աչքի առջև են Արցախը հանձնել։ Եվ այս մարդիկ որևէ ձևով անգամ շունչ չեն քաշել, փռշտացել անգամ, որ այսպիսի բան է տեղի ունեցել։ Չեն ընդվզել, մի բառ անգամ չեն ասել»։
Հիշեցնենք, որ ոստիկանությունը արգելափակել է Դեմիրճյան փողոցը, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին, քաղաքացիներին, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, թույլ չեն տալիս շարունակել խաղաղ երթը։ Քաղաքացիները բաժանվել են երկու մասի՝ Բաղրամյան և Պռոշյան փողոցներում են հավաքվել։
Հարակից հրապարակումներ`
- Ընդդիմադիր մի քանի պատգամավորներ կարողացել են հաղթահարել ոստիկանական շղթաները և գնալ դեպի ԱԺ. «Սրբազան պայքար»
- ԱԺ մոտ հավաքված քաղաքացիները խնդրում են վառել փողոցի լույսերը
- Հավաքի կազմակերպիչները ԱԺ մուտքը փակած պահելու նպատակադրություն չունեն. Վարազդատ Հարությունյան
- ԱԺ պատգամավորները պահանջում են բացել ճանապարհը, որ գնան աշխատանքի. Լարված իրավիճակ է
- Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին. Ճանապարհը պետք է բացեք, սա անօրինական է
- Բագրատ Սրբազան. Բաղրամյանով կգնանք Պռոշյան
- Մենք Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկից տեղ չենք գնալու. Բագրատ Սրբազան
- Լարված իրավիճակ ԱԺ մոտ
- Ոստիկանության մեծաթիվ ուժերը թույլ չեն տալիս Սրբազան երթը մոտենա Դեմիրճյան փողոցի կողմից ԱԺ մուտքին
- Կքննարկենք. Բագրատ Սրբազանը՝ արտահերթ ընտրությունների հնարավորության մասին
- Ընդամենը 4 օր, 96 ժամ և մենք կունենաք հավերժական Հայաստանի սկիզբը. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
- Պատերազմ բերած իշխանությունը չի կարող պատերազմն ավարտել․ Բագրատ Սրբազան
- Քաղաքական լուծումների բոլոր տարբերակները բացառված չեն և քննարկելի են. Բագրատ Սրբազան
- Լարված իրավիճակ՝ ԱԳՆ դիմաց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ