Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների փոփոխությանը. Ալի Բաղերին՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցի» մասին
Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերին հայտարարել է, որ Թեհրանը դեմ է ցանկացած նախաձեռնության, որը կարող է փոխել տարածաշրջանի ժողովրդագրությունն ու սահմանները։ Այդ մասին նա հունիսի 8-ին հայտարարել է թուրքական CNN Türk հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ալի Բաղերին, անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին, ընդգծել է.
«Մենք (Իրանը – Խմբ.) աջակցում ենք ցանկացած նախաձեռնության, որը կօգնի տարածաշրջանի զարգացմանը, սակայն չենք ընդունում որևէ նախաձեռնություն, որը կփոխի տարածաշրջանի ժողովրդագրությունն ու սահմանները»։