ԱԺ խորհուրդը մերժեց ընդդիմության միջնորդությունը՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ԱԺ արտահերթ նիստ չի գումարվի, ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների միջնորդությունը։
««Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը խորհրդի իր ողջ կազմով դեմ քվեարկեց այդ նախագծին»,- նիստից հետո լրագրողներին ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Ազգային ժողովրի խորհրդի նիստում քննարկվել է ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն արտահերթ նիստ գումարելու պահանջով միջնորդությունը, որով առաջարկել են արտահերթ նիստի օրակարգում ընդգրկել կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին ԱԺ ուղերձը։
«Մենք նման օրակարգ չունենք, հետևաբար այդ օրակարգը մեզ համար քննարկելի չէ։ Հայաստանում կա լեգիտիմ խորհրդարան, լեգիտիմ վարչապետ, լեգիտիմ իշխանություն, հետևաբար մենք նման օրակարգ չունենք»,- ասաց ՔՊ-ականը։
Նշենք, որ ըստ օրենքի հունիսի 17–ին կարող է գումարվել այդ օրակարգով նիստ
Հիշեցնենք, որ նախօրեին հանրահավաքի ժամանակ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դիմել էր Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին. «Մեր պահանջով Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները նախաձեռնում են խորհրդարանի արտահերթ նիստ հունիսի 11-ին` ժամը 18։30-ին, կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու օրակարգով»։
Քանի որ ԱԺ խորհուրդը մերժել է արտահերթ նիստ հրավիրելու միջնորդությունը, ըստ օրենքի, հունիսի 17-ին, կարող է գումարվել այդ օրակարգով նիստ։
Հարակից հրապարակումներ`
- Եթե մեր պահանջը մերժվում է, մենք էլ ստիպված կլինենք այդ մարդկանց չթողնել գործի գալ. Բագրատ Սրբազան
- ՈւՂԻՂ. ԱԺ խորհրդի նիստին ընդառաջ՝ Բագրատ Սրբազանի կոչով քաղաքացիները հավաքվում են ԱԺ մոտ
- ԱԺ 33 պատգամավոր՝ ընդդեմ «30 արծաթի»
- Բոլորիդ ժամը 15․30-ին սպասում եմ Բաղրամյան պողոտայում՝ պատիվ և հայրենիք ունենալու համար. Բագրատ Սրբազան
- Արդյունքի արձանագրումը մեկն է՝ այս մարդու հեռացումը կամ հեռանալը. Բագրատ Սրբազան
- ՈՒՂԻՂ. Բագրատ Սրբազանը, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան
- Բագրատ Սրբազանն ու բողոքի ակցիայի մասնակիցնրեը գիշերը մնացել են Բաղրամյան պողոտայում
- Ընդամենը 4 օր, 96 ժամ և մենք կունենաք հավերժական Հայաստանի սկիզբը. Բագրատ Սրբազան
- Չեմ կարծում՝ այս կառավարությունը վեկտորի փոփոխության խնդիր ունի. Բագրատ Սրբազան