Ոստիկանությունը հղի կանանց հորդորեց դուրս գալ շարքերից, սպառնաց կիրառել հատուկ միջոցներ
Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում, որտեղ մնացել են ԱԺ պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Արծվիկ Մինասյանը, հրմշտոց սկսեց բողոքի ակցիայի մասնակիցների ու ոստիկանների միջև։ Ի նշան խաղաղ անհնազանդության, բողոքի ակցիայի մասնակիցները վեր պարզեցին իրենց ձեռքերը՝ կրկնելով հայ, Հայաստան, հայրենիք ու Աստված։
Այստեղ աղմուկ-աղաղակ է, Արծվիկ Մինասյանը հորդորեց ակցիայի մասնակիցներին մի քայլ հետ գնալ։ Ոստիկանության հորդորները խլանում են սուլոցների, բղավոցների մեջ։
Ոստիկանությունը հղի կանանց ու աղջիկներին զգուշացրեց դուրս գալ շարքերից ՝ հայտնելով, որ կիրառվելու են հատուկ միջոցներ։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին. Ճանապարհը պետք է բացեք, սա անօրինական է
- Սադրիչները հենց քաղաքացիական հագուստով ոստիկաններն են. Փաստաբան
- Ոստիկանության մեծաթիվ ուժերը թույլ չեն տալիս Սրբազան երթը մոտենա Դեմիրճյան փողոցի կողմից ԱԺ մուտքին