«Дети»-ն Պռոշյան փողոցում է
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ բողոքի ակցիաների պատճառով ոտքի է հանվել ոստիկանական ողջ համակարգը։ Վահաններով ու սաղավարտներով զինված ոստիկաններ են բերվել ոչ միայն Ազգային ժողովի շենքի հարակից փողոցներ, այլև կառավարական առանձնատների հարակից փողոցներ ու Հրազդանի լկիրճ։
Քաղաքացիները նշում են, որ նման թվով ոստիկաններ երբեք չեն տեսել, ոստիկաններն այստեղ են բերվել ոստիկանական ու ոչ ոստիկանական ավտոբուսներով, մեքենաներով, նույնիսկ երեխաների տեղափոխման համար նախատեսված ավտոբուսներով, բազմաթիվ ոստիկաններ կան Հրազդանի կիրճում։
Լուսանկարն արվել է րոպեներ առաջ Պռոշյան փողոցում՝ սուրբ Հովհաննես եկեղեցու հարևանությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Բոլորիդ ժամը 15․30-ին սպասում եմ Բաղրամյան պողոտայում՝ պատիվ և հայրենիք ունենալու համար. Բագրատ Սրբազան
- Արդյունքի արձանագրումը մեկն է՝ այս մարդու հեռացումը կամ հեռանալը. Բագրատ Սրբազան
- Ոստիկաններին հարցրել եմ՝ արդյոք հիշում եք ձեր երդումը՝ ծառայել ՀՀ-ին, ոչ թե անձին. Հրայր սարկավագ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին