Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը վերադարձել է Երևան
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որը ավելի վաղ հրավիրվել էր Մոսկվա խորհրդակցությունների, վերադարձել է Երեւան։ «ՌԻԱ նովոստի»-ին այդ մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
ՌԴ ԱԳՆ-ն մայիսի վերջին հայտարարեց Երևանում ՌԴ դեսպանի Մոսկվա խորհրդակցությունների կանչի մասին։
«Սերգեյ Պավլովիչը մասնակցել է կոնսուլտացիաների և, որքան ես գիտեմ, նա արդեն Երևանում է»,-լրատվական գործակալությանը ասել է Միխայիլ Գալուզինը Միութենական Պետության Նախարարների խորհրդի բարձր մակարդակի խմբի հանդիպման շրջանակում:
Նա ընդգծել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը բացարձակ ստանդարտ ընթացակարգ է, որը բավականին հաճախ է կիրառվում»։
Հարակից հրապարակումներ`
- Հստակ ուղերձ է, բողոքի նոտա. Քաղաքագետներն ու քաղտեխնոլոգը՝ ՌԴ դեսպանին Մոսկվա կանչելու մասին
- Ռուսաստանը խորհրդակցությունների նպատակով Մոսկվա է կանչել Հայաստանում իր դեսպանին
- Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուս սահմանապահները տեղակայվել են Փաշինյանի խնդրանքով. Կոպիրկին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին