Տուն գնալու այլևս տեղ չունենք. Սուրեն Պետրոսյան
«Չեմ կարող ասել իմպիչմենտը կսկսվի, թե ոչ, չեմ ուզում գնահատական տալ մի բանին, որը կոնկրետ ինձանից, մեզանից կախված չէ»,- Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Սուրեն Պետրոսյանը։
Նա նշեց, որ չպետք է դրա վրա շատ կենտրոնանալ, դա իրավական տեխնիկայի ընդամենը մի գործիք է, ամենակարևորը՝ հանրային ճնշումն է, որը կա, պետք է շատանա, դրանից հետո կլինի անվստահություն, թե մեկ այլ իրավական տեխնիկա կօգտագործվի, արդեն հարցի մյուս կողմն է։
«Համոզված եմ, որ այս գործողություններն անպայման հաջողության հասնելու են։
Ես վստահ եմ մեր վրա, երբեք որևէ պարագայում չենք շեղվելու մեր սկբունքներից, արժեքներից, որևէ պարագայում հետքայլը չի լինելու։
Տուն գնալ ասվածը չի լինելու, տուն գնալու այլևս տեղ չունենք. գնում ենք տուն՝ վերջնականապես հանձնելո՞ւ Հայաստանը, ո՞ւր ենք գնում։ Եթե նույնիսկ ինչ որ մի փուլը չհաջողի, անցնի մյուս փուլին, որտեղ անպայման հաջողելու է։ Բայց համոզված եմ, այս փուլում որոշակի արդյունքներ գրանցելու ենք, այն արդյունքները, որը մենք բոլորս ակնկալում ենք»,- ասաց Սուրեն Պետրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Այս վարչախմբի «շնորհիվ» է Ադրբեջանի բռնապետն ամեն օր հերթական լկտի պահանջը ներկայացնում Հայաստանին. Չալաբյան
- ՈՒՂԻՂ. Բագրատ Սրբազանը, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան
- Եթե ինձ մեկ է կիրանցու տունը, արդար է, որ իմ տան հերթն էլ կգա. Իշխան Գևորգյան
- Ոստիկաններին հարցրել եմ՝ արդյոք հիշում եք ձեր երդումը՝ ծառայել ՀՀ-ին, ոչ թե անձին. Հրայր սարկավագ
- Բագրատ Սրբազանն ու բողոքի ակցիայի մասնակիցնրեը գիշերը մնացել են Բաղրամյան պողոտայում
- Բագրատ Սրբազանը, հավաքի մասնակիցները գիշերելու են Բաղրամյան պողոտայում
- Նահանջելու տեղ չունենք, մեր ուզածին հասնելու ենք. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին. Ճանապարհը պետք է բացեք, սա անօրինական է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին