Հունիսի 12-ին, ժամը 15։00-ին բոլորդ մեկ մարդու նման այստեղ լինեք․ Սուրեն Պետրոսյան
«Մեր ընկերները 2020թ․-ին տեսեք ինչ են պատրաստ եղել զոհաբերել՝ անգամ մեկ վայրկյան աչք չթարթելով, իսկ մենք այսօր համատարած խոսում ենք պետության, հայրենիքի, հողի ու արժանապատվության մասին, բայց , եթե դա մեզ համար իրականում արժեք է, ապա նվազագույնը պետք է պատրաստ լինենք զոհաբերել մեր հարմարավետությունը՝ 2 օր, 3 օր,4 օր․․․ Եթե սա մենք չենք կարողանում անել, ուրեմն այդ խոսքերը մեր համար ընդհանրապես արժեք չեն։ Այս ամենը ունի հստակ չափման ձև, որևիցե մեկը այս չափման ձևից խուսափել չի կարող։ Գոնե մենք՝ ինքներս մեզ պետք է պատասխան տանք և պատասխանատվություն կրենք՝ յուրաքանչյուր ասված խոսքի համար։ Ամսի 12-ին, ժամը՝ 3-ին, բոլորդ մեկ մարդու նման այստեղ լինեք» ,- «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համահիմնադիր Սուրեն Պետրոսյանը։
Իր ելույթում Պետրոսյանը նշեց, որ յուրաքանչյուր փոփոխություն առաջին հերթին սկսվում է ինքներս մեզանից։
«Մենք սովոր ենք և ուզում ենք, որ բոլորը փոխվեն։ Բոլորը մեղավոր են, բայց ոչ երբեք մենք։ Ակնկալենք բոլորից, բայց ոչ երբեք մեզանից։ Այսպես չի լինում։ Առաջին փոփոխությունն սկսվելու է հենց մեզնից, այդ փոփոխությունը լինելու է հենց այստեղ՝ սկսած ամսի 12-ից, ժամը 15։00-ից»,- ասաց Պետրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի և Մոսկվայի միջև երկկողմ հարաբերությունները հասել են ամենացածր կետին․ Նիկիտա Մենդկովիչ
- Գիշերը մնալու ենք այստեղ, վաղն առավոտից տարբեր գործողություններ տեղի կունենան․ Բագրատ սրբազան
- Արտահերթ նիստ հրավիրելու պահանջը ցինիկ ձևով մերժվել է, ինչին ի պատասխան պետք է այստեղ շատանանք․ Սողոմոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան