Ես Զարուհի Բաթոյանի՞ց, թե՞ Լուլույից պետք է ինչ-որ բան սպասեմ․ Սոֆյա Հովսեփյան
«Իշխանության կողմից խորհրդի նիստի մերժումը կամ չընդունումը մեր համար նորություն չէր։ Ավելին ՔՊ-ի լակոտներից սպասել հնարավոր չէ։ Այնտեղ չկա ո՛չ որակ, ոչ էլ՝ մտածող մարդ, հանձնվողազական և թրքաբարո կեցվածք ունեն»,- այս մասին Բաղրամյան խողոտայում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Նրա կարծիքով՝ իրավիճակը նույնն է լինելու նաև չորս օր հետո։
«Երբ մենք ունենք անվտանգային խնդիրներ, երկիրը կորցնելու խնդիր, երբ այսօր ՀՀ տարածք առանց որևէ խոչընդոտի դիվերսանտ է մտնում և նրանք նստում իրենց աղի կամ այլ անհասկանալի թեմաներ են քննարկում, սա խոսում է այն մասին, որ իրենք չեն հասկանում, թե ինչ թեմաներ են քննարկում։ Նրանք վեց տարի անց չգիտակցեցին և օր օրի մեր երկիրը կործանվում է»,- ասաց Հովսեփյանը։
Ըստ նրա, նախկինում լինելով նաև ՔՊ խմբակցության պատգամավոր, այն մարդիկ, որոնք կարող էին ընդվել կամ դեմ գնալ գործող իշխանություններին, այլևս ներսում չեն։
«Այն մարդիկ, որոնք հիմա այնտեղ են, նրանց համար հայրենիք բառը հայհոյանք է, ուր մնաց թե գիտակցեն։ Ես Զարուհի Բաթոյանի՞ց, թե՞ Լուլույից պետք է ինչ-որ բան սպասեմ։ Նրանցից որևէ բան չեմ սպասում, ավելի լավ պատառի դեպքում, նրանք երկուսն էլ կմոռանան իրենց սեռական պատմություններն ու կգնան դեպի «հայրենիքի փրկության» հարցին։ Նա վախենում են գործող իշխանություններից, երկրորդը՝ չեն անի, որովհետև սարսափում են հայրենիք ու հայ բառերից։ Նրանց պետք է ստիպել, որ անեն, վախենան՝ կանեն, գնես՝ կանեն»,- ասաց Հովսեփյանը։
Նրա խոսքով՝ միայն հանրային ճնշմամբ է հնարավոր ՔՊ-ականներին ստիպել։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները