Վանաձոր-Ալավերդի ճանապարհը քարաթափման պատճառով երկկողմանի փակվել է
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Թումանյանի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի Քոբայրի վանքի ճանապարհին քարաթափում է տեղի ունեցել, ինչի հետևանքով ճանապարհը փակվել է:
«Օպերատիվորեն ժամանել ու արդեն ճանապարհը բացելու ուղղությամբ հատուկ տեխնիկաներով աշխատանքներ են կատարում ճանշինականները... Հողազանգվածը թափվել և լցվել է նաև երկաթգծի վրա: Այս պահին իրականացվում են մաքրման աշխատանքներ՝ միանգամից մի քանի հատվածներում, քանի որ քարաթափումն ու փլուզումները տարբեր հատվածներում են եղել: Ըստ նախնական տեղեկությունների՝ քարաթափման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան»,-հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները