Պղծվում է ոչ միայն Արցախի պատմամշակութային ժառանգությունը, այլ նաև Արցախն ամայի է. Վրթանես Սրբազան
ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն արցախահայության հետ հանդիպումների շարք է նախաձեռնել: Նպատակ ունի վեր հանել նրանց խնդիրները և հնարավորինս նպաստել դրանց լուծմանը։ Վրթանես Սրբազանի առաջին հանդիպումը կայացել է հունիսի 8-ին՝ Հրազդանի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Հանդիպումներ են նախատեսվում նաև Աբովյան, Չարենցավան, Արմավիր, Վանաձոր և Երևան քաղաքներում։
«Արցախի թեմը, Հայոց Հայրապետի օհնությամբ չի լուծարվել, իր հոգեխնամ գործունեությունն է ծավալում։ Այս հանդիպումների նպատակն է նաև իրազեկելու, որ հոգևոր իշխանությունն այսօր կա, քանի որ արցախահայությունը մշտապես եղել է եկեղեցու կողքին»,- Արցախի հանրային հեռուստաընկերության հաղորդմամբ՝ ասել է Վրթանես Սրբազանը։
Սրբազանի խոսքով, այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, ցավ է իրենց համար․ «Պղծվում է ոչ միայն մեր պատմամշակութային ժառանգությունը, այլ Արցախն ամայի է, Արցախը դարձել է օտար մեզ համար այքանքով, ինչքանով մենք հեռացել ենք։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին