Հայաստանի ամենատարեց փաստաբանն այսօր դարձավ 100 տարեկան
Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության ամենատարեց փաստաբանի՝ Հրաչիկ Գոգինյանի ծննդյան 100-ամյակը:
ՓՊ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը և ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանն այցելել են հոբելյարին՝ ծննդյան տոնի առթիվ շնորհավորելու համար:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանն անձամբ իր և Փաստաբանների պալատի անունից շնորհավորել է ավագ գործընկերոջը՝ մաղթելով, որ նա շարունակի վայելել հարազատների, բարեկամների և շրջապատի հարգանքը, սերն ու ուշադրությունը:
Հրաչիկ Գոգինյանը Հայրենական պատերազմի վետերան է: