Հայաստանում կստեղծվի գիտության հանրահռչակման համազգային հարթակ
Հայաստանում կստեղծվի գիտության հանրահռչակման համազգային հարթակ՝ Գիտության շաբաթ:
Գիտության շաբաթն անցկացվելու է Երևանում և բոլոր մարզերում, հոկտեմբերի 1-6-ը։
Գիտության շաբաթվա ընթացքում նախատեսվում է.
. Ապակենտրոնացված միջոցառումներ մանկապարտեզներում, դպրոցներում ու բուհերում,
.Գիտության փառատոն Երևանի Ազատության հրապարակում։
Փառատոնը բաժանված է լինելու 3 թեմատիկ մասերի.
1. Գիտությունն ամենուրեք է, հոկտեմբերի 1-2
2. Մասնագիտական կողմնորոշում, հոկտեմբերի 3-4
3. Գիտական ֆանտաստիկա, հոկտեմբերի 5-6
Գիտության շաբաթը հասարակության տարբեր շերտերի համար նախատեսված բազմաձևաչափ միջոցառումների շարք է, որի նպատակն է համազգային մակարդակով հանրահռչակել գիտությունն ու տեխնոլոգիաները, բացատրել վերջիններիս անփոխարինելի դերը և նշանակությունը ժամանակակից աշխարհում, գիտությունը դարձնել հրապուրիչ երիտասարդների համար, ինչպես նաև խթանել քննադատական մտքի և գիտելիքահենք դիսկուրսի զարգացումը:
«Գիտության շաբաթը» նախագիծը միջազգային ձևաչափ է։