ԱԺ մոտ հավաքված քաղաքացիները խնդրում են վառել փողոցի լույսերը
«Հայտարարել եք, որ արգելում եք երթն անցնի Դեմիրճյան փողոցով, որպեսզի ապահովեք Ազգային ժողովի բնականոն գործունեությունը։ ԱԺ պատգամավորն ուզում է գնալ գործի, կարող է ուզում են մի փաստաթուղթ վերցնել, հակասություն է ստացվում»,- ոստիկաններին դիմելով՝ ասաց իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ հետաքրքրվելով, թե ինչո՞ւ չեն թողել ԱԺ պատգամավորներին մուտք գործել Ազգային ժողով։
Ոստիկանը նշեց. «Հակասություն չկա, որովհետև պատգամավորի հետ միասին այստեղ կա բազմահազար ժողովուրդ, որոնք պատգամավորների կողմից են առաջնորդվում, իրենց գործողություններն էլ իրեն կոչերով են պայմանավորված։ Այդ պահին էլ հասարակական կագի խախտման դեպք էր արձանագրվել Պռոշյան- Դեմիրճյան հատվածում։
Մենք գնահատում ենք, որ հասարակական կարգի խախտում է տեղի ունեցել երկու փողոցներում, փորձում ենք վերականգնել»։
Ներկաներից մեկը խնդրեց՝ փոխանցել համապատախան մարմիններին փողոցի լույսերը վառել, քանի որ մտավախություն ունեն՝ քաղաքացիական հագուստով ոստիկաններ կան, հնարավոր է սադրանքներ լինեն։
«Սադրանքներ չեն կարող լինի։ Եթե կան քաղաքացիական հագուստով ոստիկաններ, իրենք ծառայություն են իրականացնում։ Սադրիչ հայտարարություններ մի արեք։ Ոստիկանները սադրիչ չեն, ուրիշ տեղ փնտրեք»,- ասաց ոստիկաններից մեկը։
Մեկ այլ քաղաքացի էլ ասաց. «Մայոր ջան, մայոր, այս լույսերն ո՞վ ասաց հանգցի, կարաս միացնես»։
«Սովորաբար այս ժամին անջատվում է»,- պատասխանեց ոստիկանը։
«Այսինքն, հարգանք, պատիվ չունեք, որ ասեք՝ ուզում եք այս մարդկանց տեսնել, ճանաչել»,- արձագանքեց քաղաքացին։
Ոստիկաններից մյուս ասաց, որ այնպիսի ժամ է, որ բարձրախոսով չխոսեն, աղմուկ չբարձրացնեն։
Ոստիկաններն առաջարկեցին, որ եթե ուզում են միանալ երթի մյուս հատվածի քաղաքացիներին, Բաղրամյան-Պռոշյան փողոցներով կարող են, իսկ Դեմիրճյան փողոցը փակ է։
Հիշեցնենք, ոոր ոստիկանությունը արգելափակել է Դեմիրճյան փողոցը, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին, հազարավոր քաղաքացիներին, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, թույլ չեն տալիս շարունակել խաղաղ երթը։
Հարակից հրապարակումներ`
- Հավաքի կազմակերպիչները ԱԺ մուտքը փակած պահելու նպատակադրություն չունեն. Վարազդատ Հարությունյան
- ԱԺ պատգամավորները պահանջում են բացել ճանապարհը, որ գնան աշխատանքի. Լարված իրավիճակ է
- Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին. Ճանապարհը պետք է բացեք, սա անօրինական է
- Բագրատ Սրբազան. Բաղրամյանով կգնանք Պռոշյան
- Մենք Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկից տեղ չենք գնալու. Բագրատ Սրբազան
- Լարված իրավիճակ ԱԺ մոտ
- Ոստիկանության մեծաթիվ ուժերը թույլ չեն տալիս Սրբազան երթը մոտենա Դեմիրճյան փողոցի կողմից ԱԺ մուտքին
- Կքննարկենք. Բագրատ Սրբազանը՝ արտահերթ ընտրությունների հնարավորության մասին
- Ընդամենը 4 օր, 96 ժամ և մենք կունենաք հավերժական Հայաստանի սկիզբը. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
- Լարված իրավիճակ՝ ԱԳՆ դիմաց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան