Այս վարչախմբի «շնորհիվ» է Ադրբեջանի բռնապետն ամեն օր հերթական լկտի պահանջը ներկայացնում Հայաստանին. Չալաբյան
«Ինձ ոչ մի բան չի զարմացնում, որովհետև այս ոստիկանական ուժը վարչախմբի վերջին հույսն է»,- Բաղրամյան պողոտայում Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։
Նա ընդգծեց, որ վարչախումբն իր ամբողջ բարոյական ու քաղաքական կապիտալը կորցրել է, որևէ նույնիսկ փաստարկ չի կարողանում բերել իր գոյությունը երկարաձգելու օգտին։
«Իր գոյությունը երկարաձգելը աղետ է մեր երկրի համար։ Այս վարչախմբի «շնորհիվ» է Ադրբեջանի բռնապետն ամեն օր հերթական լկտի պահանջը ներկայացնում Հայաստանին»,- ասաց Չալաբյանը։
Նա նշեց, որ վարչախումբը բացահայտ երկիրը թալանում է, իր լեգիտումությունը կորցրել է, իսկ ոստիկաններին էլ փողոց է հանել որպես իր վերջին փրկօղակ։
«Իսկ թե ինչքան է այդ փրկօղակը դիմանալու, դա էլ իրենց բախտի բանն է։ Ինձ թվում է՝ մաքսիմում մի քանի օր»․ ասաց Ա.Չալաբյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՈՒՂԻՂ. Բագրատ Սրբազանը, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան
- Եթե ինձ մեկ է կիրանցու տունը, արդար է, որ իմ տան հերթն էլ կգա. Իշխան Գևորգյան
- Ոստիկաններին հարցրել եմ՝ արդյոք հիշում եք ձեր երդումը՝ ծառայել ՀՀ-ին, ոչ թե անձին. Հրայր սարկավագ
- Առավոտը Բաղրամյան պողոտայում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
- Բագրատ Սրբազանն ու բողոքի ակցիայի մասնակիցնրեը գիշերը մնացել են Բաղրամյան պողոտայում
- Բագրատ Սրբազանը, հավաքի մասնակիցները գիշերելու են Բաղրամյան պողոտայում
- Բագրատ Սրբազան. Բաղրամյանով կգնանք Պռոշյան
- Մենք Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկից տեղ չենք գնալու. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան