Բա ի՞նչ պիտի անենք, իսկ ինչո՞ւ պետք է չմերժենք. Ալեն Սիմոնյանը՝ արտահերթ նիստ հրավիրելու ընդդիմության առաջարկի մասին
«Բա ի՞նչ պիտի անենք, իսկ ինչո՞ւ պետք է չմերժենք, կարո՞ղ եք մեկ պատճառ ասել»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով արտահերթ նիստ հրավիրելու ընդդիմության նախագիծն օրակարգ մտցնելու նախաձեռնությունը ԱԺ խորհրդի կողմից մերժելու հավանականության մասին հարցին։
Նրա խոսքով ընդդիմությունը տարին մեկ մարդ պետք է փոխի և գա ասի, նույն բաները։
Արձագանքելով ընդդիմության հիմնավորմանը, թե կառավարության ծրագիրը տապալել են՝ Ալեն Սիմոնյանն ասաց, թե այն իրենց չի վերաբերում, թող գան այդ մասով կառավարությանը հարց տան։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր խմբակցություններն այսօր միջնորդություն էին ներկայացրել ԱԺ Խորհուրդ՝ առաջարկելով կառավարության հրաժարականի օրակարգով արտահերթ նիստ գումարել։
Միջնորդության մեջ, մասնավորապես, նշվել էին, որ «Հայաստանի ինքնիշխանությունն անմիջական սպառնալիքի տակ է։ Գործող կառավարությունը ձախողել է Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը...պահի հրամայական է, որ պետության կառավարումը, քաղաքական համաձայնությամբ, խաղաղ և անցնցում կերպով ստանձնեն պրոֆեսիոնալ, հանրային հեղինակություն ունեցող փորձառու անձինք»։
Հարակից հրապարակումներ`
- Բոլորիդ ժամը 15․30-ին սպասում եմ Բաղրամյան պողոտայում՝ պատիվ և հայրենիք ունենալու համար. Բագրատ Սրբազան
- Արդյունքի արձանագրումը մեկն է՝ այս մարդու հեռացումը կամ հեռանալը. Բագրատ Սրբազան
- Էլի կշփվենք, եթե թուրքական էլիտար զորքեր չբերենք ձեզ ձերբակալելու. Արարատ Միրզոյանը՝ Արծվիկ Մինասյանին
- Մայիսի 28-ի լույսն է, որ հասարակությանը պետք է առաջնորդի նորանոր ձեռքբերումների և հաղթանակների. Արծվիկ Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան