ԱԺ 33 պատգամավոր՝ ընդդեմ «30 արծաթի»
Այսօր 16։00-ին սպասվում ԱԺ նիստ՝ հաստատելու վաղվա օրակարգը, այն է՝ ՀՀ քաղաքացիների պահանջով իշխող կառավարության հրաժարականը։ Ժամը 15։30-ին Բագրատ Սրբազանի կոչով քաղաքացիները հավաքվելու են ԱԺ շենքի դիմաց՝ իրենց պահանջը ակնհայտ դարձնելու համար։
«Մենք արդեն 3 ժամ առաջ մուտքագրել ենք ԱԺ պատգամավորների՝ թվով 33 ստորագրություններով առաջարկը։ Գործող օրենքի համաձայն՝ եթե արտահերթ նիստը պետք է գումարվի մինչև 5 աշխատանքային օր առաջ, ապա դրա համար անհրաժեշտ է ԱԺ խորհրդի դրական դիրքորոշումը։ Մենք մեր դիմումի մեջ նշել ենք, որ օրենքի դրույթը պահպանվի, և նաև՝ անկախ խորհրդի ցանկությունից, այս նիստը գումարվի»,-լրագրողներին սպասվող գործառույթը ներկայացրեց «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը։
Նա հայտնեց նաև, որ եթե ԱԺ խորհուրդը ինչ-որ պատճառով դեմ քվեարկի այս օրակարգով (Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի-խմբ) հարցին, ապա օրենքի ուժով 5 օրը լրանալուն պես կգումարվի արտահերթ նիստ։
ՀՀ սահմանադրությամբ՝ արտահերթ նիստը գումարելու համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրությունը, որը և ավելի քան ապահովված է։
Նշենք, որ ոստիկանական զորքերը արդեն շրջապատել են ԱԺ-ն, սակայն առանց նույն պահանջի՝ նրանք ուղղակի փակել են ԱԺ մուտքը ու դեպի կառավարական ամառանոցներ ճանապարհը։ Ոստիկանները նաև խուզարկում են Հանրապետության մայրուղիներով անցնող բոլոր ավտոմեքենաները։
Հարակից հրապարակումներ`
- Հանրապետական ճանապարհների մի կողմը փակ է, մյուսը՝ խուզարկվում է
- Բոլորիդ ժամը 15․30-ին սպասում եմ Բաղրամյան պողոտայում՝ պատիվ և հայրենիք ունենալու համար. Բագրատ Սրբազան
- Արդյունքի արձանագրումը մեկն է՝ այս մարդու հեռացումը կամ հեռանալը. Բագրատ Սրբազան
- Նախիջևանում ադրբեջանցի զինծառայող է անհետացել
- Նահանջելու տեղ չունենք, մեր ուզածին հասնելու ենք. Բագրատ Սրբազան
- Ընդամենը 4 օր, 96 ժամ և մենք կունենաք հավերժական Հայաստանի սկիզբը. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազանն ուղերձով դիմել է միջազգային հանրությանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին