ԱՄՆ-ն և Ֆրանսիան հայտարարել են, որ աջակցում են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը
Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը` հիմնված միջազգային իրավունքի և ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա:
Այս մասին ասվում է Ջո Բայդենի եւ Էմանուել Մակրոնի հանդիպման արդյունքներով Սպիտակ տան պաշտոնական կայքում հրապարակված համատեղ հայտարարության մեջ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը հյուրընկալել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին պետական այցով ՝ նպատակ ունենալով ցուցադրել երկու երկրների գործընկերությունը գլոբալ անվտանգության հարցերում և թուլացնելու առևտրային հարաբերություններում լարվածությունը:
«Միացյալ Նահանգները և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը` հիմնված միջազգային իրավունքի, ինչպես նաև ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա: Նրանք աջակցում են Հարավային Կովկասում հետագա տարածաշրջանային ինտեգրմանը` ի շահ տարածաշրջանի ողջ բնակչության», - ասված է հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան