ԱԺ արտահերթ նիստ կկայանա հունիսի 17-ին ժամը 18։30-ին. Ժողովրդի պահանջը պետք է լինի հուժկու. Մինասյան
«12 դեմ և ընդամենը 2 կողմ արդյունքներով քվեարկություն եղավ։ Ինչը նշանակում է, որ մեր պահանջը՝ վաղը, մյուս օրը կամ մինչև ամսի 17-ը ժամը 18։30-ը գումարվի արտահերթ նիստ կառավարության հրաժարականի օրակարգով, ՔՊ-ն մերժեց»,-ԱԺ-ում խորհրդի նիստի ավարտից հետո հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նա մանրամասնեց, որ հունիսի 17-ին ժամը 18։30-ին ԱԺ-ն պետք է գումարի այդ օրակարգով արտահերթ նիստ։
Ընդդիմադիր պատգամավորն ասաց, պետք է ժողովրդի պահանջը լինի այնքան հուժկու, որ ՔՊ-ական պատգամավորները ներկայանան նիստի, նիստը կայանա։
«Հակառակ դեպքում նրանք նորից կգտնվեն իրենց անօրինական գործընթացների մեջ»,-ասաց նա։