Ռուսաստանի իշխանությունը «քցել» է Հայաստանին ու հայ ժողովրդին. Ալեն Սիմոնյան
«Հայաստանը մշտապես իրեն որպես հավատարիմ գործընկեր է պահել, հավատացել է, հույս է ունեցել մինչև վերջին պահը, որ ՌԴ-ն Հայաստանին մենակ չի թողնի։ Հայաստանին ու հայ ժողովորդին Ռուսաստանի իշխանությունը քցել է։ Ուզում եմ հստակ լինել՝ մեզ խաբել են, թողել միայնակ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա նշեց, որ Ռուսաստանն այլընտրանք Հայաստանին, քան ինքնուրույն փորձել իրեն պաշտպանել, չի թողել։ Հարցին՝ ինչո՞ւ ՌԴ-ն միայնա թողեց, նա պատասխանեց. «Որովհետև նախապատրաստում էր գնում Ուկրաինայի պատերազմի և Սիրիայում ինքնաթիռ խփելուց հետո մեծ գործարք տեղի ունեցավ, որի հիմնարար, վերջնական նպատակն էր այս տարածաշրջանում ունենալ հնարավորություն՝ հնարավոր սանկցիաները շրջանցելուց»։
Լրագրողի դիտարկմանը՝ գործարք Թուրիքայի հետ, նա ասաց. «Այո»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի՝ ներդրում անելուց հրաժարվելու հետևանքով ճշգրտումներ կարվեն ՀԱՊԿ բյուջեում. ՌԴ ԱԳՆ
- ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել հայ գործընկերներին
- Հայաստանը սկսել է խուսափել ՌԴ-ի հետ շփումներից ԱԳՆ-ի և ՊՆ-ի ուղղություններով. Գալուզին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները