Ընդդիմադիր երկու պատգամավորները չեն ստորագրել արտահերթ նիստ գումարելու պահանջով միջնորդությունը
ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն արտահերթ նիստ գումարելու պահանջով միջնորդություն են ներկայացրել ԱԺ Խորհուրդ։ Առաջարկել են արտահերթ նիստի օրակարգում ընդգրկել կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին ԱԺ ուղերձը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ 3 ժամ առաջ մուտքագրել են ԱԺ պատգամավորների՝ թվով 33 ստորագրություններով առաջարկը;
Նա մանրամասնեց, որ ընդդիմադիր երկու պատգամավոր տեխնիկական պատճառներով չեն հասցրել ստորագրել։
Ա.Մինասյանը նշեց, թե ինչպիսի վարքագիծ կցուցաբերի քաղաքական մեծամասնությունը, որը բացարձակ մեծամասնություն է խորհրդի կազմում, ևս մեկ անգամ ցույց կտա իրենց մտադրությունը, տրամադրվածությունը։
Նա նաև ներկայացրեց, թե ինչ է առաջարկվում ուղերձով. «Նկատի առնելով մի շարք հանգամանքներ, առաջին հերթին այն, որ կառավարության ծրագիրը 2021-2026 թթ. տապալված է, Հայաստանը կանգնած է մարտահրավերների առաջ և դրա հաղթահարումը պահանջում է հրատապ լուծումներ, առաջարկվում է՝ գնահատելով, որ անհրաժեշտություն կա քաղաքական համաձայնությամբ, խաղաղ և անցնում եղանակով ձևավորել հանրային հեղինակություն ունեցող, փորձառու անձանցից կազմված նոր կառավարություն, որն ամենասեղմ ժամկետներում կներկայացնի ստեղծված իրավիճակին համապատասխան նոր ծրագիր և կիրագործի երկրի դիմադրողականության մեծացման, պաշտպանության ու անվտանգության ամրապնդման, տարածքային ամբողջականության ապահովմանն ուղղված առաջնահերթ քայլեր, Ազգային ժողովը, որպես սահմանադրական ներկայացուցչական բարձրագույն մարմին, ուղերձով դիմում է կառավարությունը՝ վիճակով թելադրված ներկայացնի հարաժարական․
Երկրորդ. Ազգային ժողովն ուղերձով դիմում է հանրությանը, ըստ մեր առաջարկի, որպեսզի ՀՀ-ում և Սփյուռքում բոլոր մակարդակներում զորակցեն ու սատարեն նոր կառավարությանը, համախմբվեն նրա շուրջ այս խնդիրների լուծման համար»։
Հարակից հրապարակումներ`
- Բոլորիդ ժամը 15․30-ին սպասում եմ Բաղրամյան պողոտայում՝ պատիվ և հայրենիք ունենալու համար. Բագրատ Սրբազան
- Արդյունքի արձանագրումը մեկն է՝ այս մարդու հեռացումը կամ հեռանալը. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազանն ու բողոքի ակցիայի մասնակիցնրեը գիշերը մնացել են Բաղրամյան պողոտայում
- Նահանջելու տեղ չունենք, մեր ուզածին հասնելու ենք. Բագրատ Սրբազան
- Կքննարկենք. Բագրատ Սրբազանը՝ արտահերթ ընտրությունների հնարավորության մասին
- Ընդամենը 4 օր, 96 ժամ և մենք կունենաք հավերժական Հայաստանի սկիզբը. Բագրատ Սրբազան