Բագրատ Սրբազան. Բաղրամյանով կգնանք Պռոշյան
«Մեզ 15 րոպե ժամանակ տվեք, որպեսզի ասեմ՝ ինչ ենք անելու, ինչպես ենք վարվելու»,-ԱԺ դիմաղ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ դիմելով հավաքի մասնակիցներին։
Քիչ անց նա բարձրախոսով հայտարարեց.
«Մեզ համար անակնկալ չէր, որ բռնապետական ռեժիմը մեր ճանապարհը պետք է փակեր։
Ես ոստիկանությանը չեմ մեղադրում, հակառակը, իրենց աշխատանքը գնահատում եմ։ Եվ էլի եմ ասում, այս շարժման նպատակն այն է, որ մարդկանց պատիվ ու արժանապատվություն վերադարձնենք։
Տղերք, էսօր կարևոր հարց է լուծվում։ Դուք երկար ժամանակ ունեք մտածելու, թե ինչպես է ձեր ղեկավարությունը ձեզ տրամադրում ժողովրդի դեմ։
Մի փոքր խումբ են իրենք, բայց էլի նույն վիճակում են, ինչ դուք։ Գտնվում ենք այս կարգերի՝ թուրքերի առջև ծնկած, բայց սեփական ժողովրդի վրա առյուծ կտրած իշխանությունների հրահանգների ներքո։
Մենք հիմա Բաղրամյանով կիջնենք Պռոշյան փողոցով կշարունակենք մեր երթը։ Եթե մեզ այստեղով արգելում են, մենք էլ կգնանք մյուս կողմով, պարոն Դանիելյան, դուք որոշ խմբով կմնաք այստեղ, մենք կշարժվենք»։
Հարակից հրապարակումներ`
- Մենք Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկից տեղ չենք գնալու. Բագրատ Սրբազան
- Ոստիկանության մեծաթիվ ուժերը թույլ չեն տալիս Սրբազան երթը մոտենա Դեմիրճյան փողոցի կողմից ԱԺ մուտքին
- Կքննարկենք. Բագրատ Սրբազանը՝ արտահերթ ընտրությունների հնարավորության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան