Բոլորիդ ժամը 15․30-ին սպասում եմ Բաղրամյան պողոտայում՝ պատիվ և հայրենիք ունենալու համար. Բագրատ Սրբազան
«Մենք ժամկետն ու սահմանը դրել ենք՝ 4 օր, գործընթացները սահմանվել են, մնացածը կերևա ընթացքում»,- Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Սրբազանն ընդգծեց, որ 4 օրը հենց սահմանաժամկետն է, որ դրել են, սահմանել են, կապված է նաև ԱԺ քառօրյայի հետ։
Panorama.am-ի հարցին՝ ակնհայտ է, որ ոստիկանական աննախադեպ քայլերն ուղղված են նրան, որպեսզի թուլացվի ճնշումը ԱԺ վրա, կաշխատի՞, Սրբազանը պատասխանեց. «Կտեսնենք»։
Բագրատ Սրբազանը կոչ արեց բոլոր քաղաքացիներին ժամը 15․30-ին լինել Բաղրամյան պողոտայում. «Մենք խնդիր ունենք կատարելու, հարցեր ունենք լսելու։ Շատ համբերատար, ծանր քայլերով ընթանալու ենք մեր խնդիրը կատարելու և այո, կատարելու ենք։
Երեկ դրա մասին եմ խոսել, անընդհատ ու մշտապես։ Ժամանակը հիմա է, այլևս սպասելու՝ գործ ունեմ, չունեմ, կեղծ բաները մի կողմ թողեք։ Եթե իսկապես ուզում եք, որ մեր երկիրը չդառնա թշնամուն պարզապես ծառայության վայր, եթե, իհարկե, մնանք այստեղ, ժամ առաջ պետք է ազատվել այս չարիքից, բոլոր ուղղություններով՝ արտաքին, ներքին, ավերակ է մեր կյանքը։
Բոլորիդ սպասում եմ 15․30-ին Բաղրամյան պողոտայում՝ պատիվ և հայրենիք ունենալու համար»։
Այսօր ժամը 16։00-ին նախատեսված է ԱԺ խորհրդի նիստ, որտեղ քննարկվելու է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծը։
Հիշեցնենք, որ երեկ հրավիրված հանրահավաքին Բագրատ Սրբազանը հայտարարել է․ «Այս պահին մենք պետք է որոշում ընդունենք։ Մենք կարող ենք խնդիրը լուծել, եթե վաղվանից սկսած, ընդամենը 4 օր` 96 ժամ, առանց դադարի, առանց աշխատանքի գնալու, առանց հանգստի ու առանց քնելու լինենք փողոցում ու մեր կամքը պարտադրենք։
Դիմում եմ ԱԺ բոլոր խմբակցություններին․
Քայլ 1.
Մեր պահանջով Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները նախաձեռնում են խորհրդարանի արտահերթ նիստ հունիսի 11-ին` ժամը 18։30-ին, կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու օրակարգով։
Քայլ 2.
Հունիսի 10-ին Ազգային ժողովի խորհուրդը ժողովրդի որոշմամբ պարտավոր է ընդունել որոշում արտահերթ նիստ հրավիրելու մասին, քաղաքական մեծամասնությունը՝ ՔՊ-ական պատգամավորները, պարտավոր են ենթարկվել ժողովրդի կամքին, գործել անձնական խղճով և համոզմունքով։ Մեր ներկայությամբ մենք նրանց թույլ չենք տալու հերթական հակապետական սխալը գործել։
Քայլ 3.
Համաժողովրդական պահանջի հիման վրա խորհրդարանը իր արտահերթ նիստով հավանություն է տալիս գործող կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու որոշմանը»։
Հարակից հրապարակումներ`
- Գառնիկ Դանիելյան. ԱԺ Խորհրդի նիստը տեղի կունենա ժամը 16.00-ին
- Արդյունքի արձանագրումը մեկն է՝ այս մարդու հեռացումը կամ հեռանալը. Բագրատ Սրբազան
- Տուն գնալու այլևս տեղ չունենք. Սուրեն Պետրոսյան
- Այս վարչախմբի «շնորհիվ» է Ադրբեջանի բռնապետն ամեն օր հերթական լկտի պահանջը ներկայացնում Հայաստանին. Չալաբյան
- ՈՒՂԻՂ. Բագրատ Սրբազանը, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան
- Եթե ինձ մեկ է կիրանցու տունը, արդար է, որ իմ տան հերթն էլ կգա. Իշխան Գևորգյան
- Ոստիկաններին հարցրել եմ՝ արդյոք հիշում եք ձեր երդումը՝ ծառայել ՀՀ-ին, ոչ թե անձին. Հրայր սարկավագ
- Բագրատ Սրբազանն ու բողոքի ակցիայի մասնակիցնրեը գիշերը մնացել են Բաղրամյան պողոտայում
- Բագրատ Սրբազանը, հավաքի մասնակիցները գիշերելու են Բաղրամյան պողոտայում
- Նահանջելու տեղ չունենք, մեր ուզածին հասնելու ենք. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին. Ճանապարհը պետք է բացեք, սա անօրինական է
- Բագրատ Սրբազան. Բաղրամյանով կգնանք Պռոշյան
- Մենք Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկից տեղ չենք գնալու. Բագրատ Սրբազան
- Ընդամենը 4 օր, 96 ժամ և մենք կունենաք հավերժական Հայաստանի սկիզբը. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան