Եթե մեր պահանջը մերժվում է, մենք էլ ստիպված կլինենք այդ մարդկանց չթողնել գործի գալ. Բագրատ Սրբազան
«Եթե մեր պահանջը մերժվում է, մենք էլ պետք է ստիպված լինենք այդ մարդկանց չթողնել, որ գործի գան»,-Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Սրբազանը նշեց. «Իրենք իրավունք չունեն մեր վճարվելիք հարկերի հաշին աշխատել իբր թե, չգիտես ում համար և ինչի համար աշխատել։
Հսկայական ոստիկանական շարքերով այստեղ կանգնած են իբր թե վախեցնելու համար»։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում ժամը 16․00-ին պետք է մեկնարկեր Ազգային ժողովրի խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվելու է նաև ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն արտահերթ նիստ գումարելու պահանջով միջնորդությունը, որով առաջարկել են արտահերթ նիստի օրակարգում ընդգրկել կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին ԱԺ ուղերձը։
Սրբազանն ասաց, որ քիչ հետո պատգամավորները դուրս կգան Ազգային ժողովից, կներկայցնեն նիստի ընթացքի մասին, ու կորոշեն հետագա քայլերը, թե ինչ են անելու։