Եթե ինձ մեկ է կիրանցու տունը, արդար է, որ իմ տան հերթն էլ կգա. Իշխան Գևորգյան
«Մարդկանց քանակը միակ բանը չէ, որն անհրաժեշտ է հաջողելու համար։ Կարևոր են նաև մեր քայլերը, ու հակառակը՝ մեր քայլերից կախված մարդկանց քանակը ուրիշ կլինի»,- Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց ազատամարտիկ Իշխան Գևորգյանը։
Նա ընդգծեց, որ չհաջողելու ճար չունենք, չհաջողելով՝ ամեն տարի մենք պակասել ենք, Հայաստանը պակասել է, և հիմա էլ շարունակվում է։
«Այն հատվածը, որտեղ երեկ կարող էինք գնալ, կանգնել, այսօր արդեն ադրբեջանցիներն են կանգնած։ Ու այդպես շարունակվելու է, վերջինը չէ։ Եթե ինչ-որ մեկը սահմանի՝ սա վերջն է, տանք վերջացենք, մենք էլ ագզովի հավաքվենք ու քննարկենք՝ ուզո՞ւմ ենք այդքան նսեմանալ ու շարունակել ապրել։ Բայդ դա վերջ չի ունենալու, մենք պետք է հասկանանք»,- ասաց Ի.Գևորգյանը
Նա նշեց, որ չի համակերպվում այս իրականության հետ, որ «գնամ, ապրեմ, գործ չեմ կարողանում անել, չեմ կարողանում մարդավարի ապրել, ուրբաթ երեկոն ընկերներիս հետ չեմ կարողանում հանգստանալ»։
«Խլել են ամեն ինչ ինձնից, հասկանո՞ւմ եք։ Հեռուստացույցով գաղթանման այլ տեսարան եմ տեսել՝ կամազ, Կիրանցի քանդած տուն։ Հասկանում եմ, որ դա անընդհատ շարունակվելու է, մինչև հասնեն, իմ, ձեր տանը։ Բայց ի՞նչ տարբերություն կիրանցու, իմ ու ձեր տան մեջ։ Եթե ինձ մեկ է իրենց տունը, արդար է, որ իմ տան հերթն էլ կգա»,- ասաց Իշխան Գևորգյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկաններին հարցրել եմ՝ արդյոք հիշում եք ձեր երդումը՝ ծառայել ՀՀ-ին, ոչ թե անձին. Հրայր սարկավագ
- Առավոտը Բաղրամյան պողոտայում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
- Բագրատ Սրբազանը, հավաքի մասնակիցները գիշերելու են Բաղրամյան պողոտայում
- Նահանջելու տեղ չունենք, մեր ուզածին հասնելու ենք. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին. Ճանապարհը պետք է բացեք, սա անօրինական է
- Բագրատ Սրբազան. Բաղրամյանով կգնանք Պռոշյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան