Հայաստանի՝ ներդրում անելուց հրաժարվելու հետևանքով ճշգրտումներ կարվեն ՀԱՊԿ բյուջեում. ՌԴ ԱԳՆ
Հայաստանի՝ ներդրում կատարելուց հրաժարվելու պատճառով պահանջվում է ՀԱՊԿ-ի ընթացիկ տարվա բյուջեի ճշգրտում։ Այս մասին հայտնումէ «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳ նախարարությանը։
«Այժմ մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը: Ընդ որում, ներդրումների «վերաբաշխման» մասին խոսք չի գնում, կգործարկվեն նաև առկա պահուստները։ Բայց Երևանը պահպանում է ֆինանսավորման պարտավորությունները՝ Կազմակերպության կանոնադրությանը և այլ փաստաթղթերին համապատասխան։
Սա միջազգային կազմակերպությունների գործունեության համաշխարհային պրակտիկա է, որտեղ ֆինանսական կարգապահությունը պահպանվում է՝ անկախ կողմերից մեկի՝ իր անդամակցությունը «սառեցնելու» կամ նույնիսկ դադարեցնելում որոշումից»,-նշում է գործակալությունը։
Հարակից հրապարակումներ`
- Թասմագամբեթով. Հուսով ենք՝ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը կհստակեցնի ՀԱՊԿ-ի հետ իր հարաբերությունների հեռանկարները
- Հայաստանը չի մասնակցի Ալմաթիում կայանալիք ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
- Բելառուսի նախագահի Ադրբեջան կատարած այցի ֆոնին՝ ՔՊ ղեկավարը ՀԱՊԿ անդամ երկու երկրներին լուրջ մեղադրանք ներկայացրեց. Աբրահամյան
- «Ինչ-որ կերպ մենք բոլորս պետք է ինքնե՞րս կռահենք»: Զախարովան՝ ՀԱՊԿ-ի անդամ երկրներից Փաշինյանի դժգոհությունների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին