Հայտնի հայ գործարարը ցանկանում է գնել «Էվերտոն» ֆուտբոլային ակումբը
Լոնդոնաբնակ գործարար Վաչե Մանուկյանի գլխավորած կոնսորցիումը միացել է «Էվերտոն» ֆուտբոլային ակումբը գնելու պայքարին։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Ըստ աղբյուրի, տեխնոլոգիական ներդրումային IMS Digital Ventures ընկերության գործընկեր Վ. Մանուկյանը ԱՄՆ-ից և Ծոցի ներդրողների հետ միասին 400 միլիոն ֆունտ ստեռլինգ է առաջարկել ակումբի ձեռքբերման համար։
Ֆուտբոլային այս ակումբը հայտնվեց գործարարների ու ընկերությունների ուշադրության կենտրոնում, երբ հունիսի 1-ին անարդյունք ավարտվեց ակումբի սեփականատեր Ֆարհադ Մոշիրիի և 777 Partners ամերիկյան ներդրումային խմբի միջև բացառիկ բանակցությունների ժամկետը։ «Էվերտոն»-ն ավելի ուշ հայտարարեց, որ պատրաստ է գնահատել ու քննարկել բոլոր տարբերակները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան