Ժողովրդից հնարավոր չէ հավերժ փախնել. Մամիջանյանը՝ ՔՊ-ականների մասին
ԱԺ խորհրդում մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները (15-ից 13-ը ՔՊ-ական են) առանց որևէ հիմնավորման մերժել են ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների միջնորդությունը, որով առաջարկվում էր արտահերթ նիստ հրավիրել և օրակարգում ընդգրկել կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին ԱԺ ուղերձը։ Այս մասին նիստից հետո լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Անհրաժեշտ էր քննարկել այս իրավիճակը։ Մեր ժողովրդի մի մասը դժգոհ է այս իրավիճակից՝ շեշտելով, որ այսօրվա կառավարությունը չի կատարել, կատարելու 2021-2026 թթ. ծրագիրը։
Բայց իրավունքի ուժով որպես արտահերթ նիստ այն կայանալու է, որի ընթացքում մեզ հնարավորություն է ընձեռված հանրությանը ներկայացնել այս իրավիճակը»,- ասաց Օհանյանը։
Ճեպազրույցին մասնակից «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասաց, որ նիստի ժամանակ ՔՊ-ականները որևէ տրամաբանական պատճառաբանություն չներկայացրեցին, թե ինչու են մերժում այդ միջնորդությունը, բացառությամբ թերևս մեկի. «Իրենք համարում են, որ մեր երկրում ամեն ինչ նորմալ է. գյուղեր են հանձնվում, մարդիկ են փողոցում ծեծվում, մարդիկ են դառնում քաղբանտարկյալ, ու դա իրենց համար նորմալ է։
Միայն մեկ լուծում կա՝ իրենք պետք է լսեն ու կլսեն, որ երկրում ամեն ինչ նորմալ չէ, հաշվի կնստեն ժողովրդի ցանկության հետ։ Դրա պատասխանը հենց այս պահին շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը տալիս է։ Այս ուղղության, հոսքի, առաքելությանն այլընտրանք պարզապես չկա։ Ինչքան շուտ իշխող խմբակցությունը դա հասկանա, այնքան ավելի անցնուն կլինի այս խմբակի հեռացումը»։
Հարցին՝ անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանը ու ևս երկու պատգամավոր չէին ստորագրել ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն արտահերթ նիստ գումարելու պահանջով միջնորդությունը, ընդհանուր ստորագրությունը 33-ն էր (ընդդիմադիր երկու խմբակցությունը միասին ունի 35 պատգամավոր), Մամիջանյանն ասաց. «Այս գործընթացի համար անհարժեշտ չէր ավելի շատ ստորագրություն, ինչքան առկա էր։ 33-ն առավել քան բավարար էր։ Այն պատգամավորները, որոնք չեն ստորագրել այս նախաձեռնության տակ, բացառապես տեխնիկական՝ մարզում գտնվելու, ֆիզիկապես չհասցնելու պատճառով էր, որի կարիքը չկար, անհրաժեշտ թիվն առավել քան լրացված էր»։
Ս.Օհանյանը մանրամասնեց. «Պատգամավորները հուղարկավորության էին, դրա համար չեն մասնակցել»․
Նշենք, որ ըստ օրենքի հունիսի 17–ին կարող է գումարվել այդ օրակարգով նիստ, սակայն ՔՊ-ականները հայտարարել են, որ չեն մասնակցելու։
ՔՊ-ականների կողմից նիստը տապալելու մասին հարցին ի պատասան՝ Հայկ Մամիջանյանն ասաց. «Իրենք տապալելու հետ խնդիր չունեն. արտաքին քաղաքականությունը, մեր երկրի անվտանգությունն են տապալել, այս մի նիստն էլ կտապալել, բայց հավերժ փախնել ժողովրդից հնարավոր չէ, իսկ լուծումների մասին կասի Բագրատ Սրբազանը»։
Ազգային ժողովի խորհրդի նիստում քննարկվել է ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն արտահերթ նիստ գումարելու պահանջով միջնորդությունը, որով առաջարկել են արտահերթ նիստի օրակարգում ընդգրկել կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին ԱԺ ուղերձը։ Սակայն ՔՊ-ականները մերժել են այդ նախագիծը։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ արտահերթ նիստ կկայանա հունիսի 17-ին ժամը 18։30-ին. Ժողովրդի պահանջը պետք է լինի հուժկու. Մինասյան
- Սուրեն Պետրոսյան. Իշխան Զաքարյանից բացի ևս երկու պատգամավոր չի ստորագրել
- ԱԺ խորհուրդը մերժեց ընդդիմության միջնորդությունը՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ
- Ոստիկանները փշալար են անցկացնում ԱԺ պարիսպների վրա
- Եթե մեր պահանջը մերժվում է, մենք էլ ստիպված կլինենք այդ մարդկանց չթողնել գործի գալ. Բագրատ Սրբազան
- ՈւՂԻՂ. ԱԺ խորհրդի նիստին ընդառաջ՝ Բագրատ Սրբազանի կոչով քաղաքացիները հավաքվում են ԱԺ մոտ
- ԱԺ 33 պատգամավոր՝ ընդդեմ «30 արծաթի»
- Բոլորիդ ժամը 15․30-ին սպասում եմ Բաղրամյան պողոտայում՝ պատիվ և հայրենիք ունենալու համար. Բագրատ Սրբազան
- Գառնիկ Դանիելյան. ԱԺ Խորհրդի նիստը տեղի կունենա ժամը 16.00-ին
- Ընդամենը 4 օր, 96 ժամ և մենք կունենաք հավերժական Հայաստանի սկիզբը. Բագրատ Սրբազան