Արտահերթ նիստ հրավիրելու պահանջը ցինիկ ձևով մերժվել է, ինչին ի պատասխան պետք է այստեղ շատանանք․ Սողոմոնյան
«Երեկվա հանրահավաքի ժամանակ Բագրատ սրբազանը հստակ ժամկետ նշեց, որպեսզի արտահերթ նիստ տեղի ունենա վաղը՝ ամսի 11-ին։ ԱԺ նիստում պետք է քննարկվեր Կառավարության 2021-2026 թթ․-ի ծրագրերի դրույթների տապալման պատճառով Կառավարության հրաժարական ներկայացնելու հարցը»,- այս մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր Մենուա Սողոմոնյանն՝ անդրադառնալով ԱԺ -ի արտահերթ նիստ անցկացնելու իշխող ուժի մերժմանը։
Նրա խոսքով՝ ԱԺ-ն պետք է ընդունի հայտարարություն՝ Կառավարության հրաժարականի պահանջի մասին, քանի որ ԱԺ-ն է Կառավարություն ձևավորվել։
«Սա իր բնույթով տարբերվում է անվստահություն ներկայացնելու գործընթացից, սակայն քաղաքական թիրախայնության տեսանկյունից համարժեք է։ Եթե պատգամավորների մեծամասնությունը՝ 54 հոգին, պահանջում է, որ Կառավարությունը հրաժարական տա, ապա նշանակում է, որ ուժային բալանս է փոխվում։ Իմ տեղեկությամբ՝ արտահերթ նիստ հրավիրելու պահանջը ցինիկ ձևով մերժվել է, ինչին ի պատասխան պետք է այստեղ շատանանք և ժողովրդական ճնշում գործադրելով ստիպենք, որպեսզի այդ արտահերթ նիստը գումարվի և կառավարության հրաժարականի պահանջի օրակարգային հարցը դառնա քննարկման հարց»,- ասաց նա։
Նա ընդգծեց․որ ըստ կանոնակարգի հնգօրյա ժամկետում նիստը պետք է կայանա։
«ՔՊ-ն հայտարարել է, որ բոյկոտելու է այդ նիստը ։ Եվ, որպեսզի նիստը տեղի ունենա, մենք պետք է նրանց նկատմամբ իրականացնենք ճնշում՝ հանրային, Սահմանադրական օրենքով նախատեսված ճնշում։ Մեր հայրենակիցներին կոչ ենք անում, որ ակտիվ լինեն և մի կողմ դնի մնացած գործերն ու այս կարևոր գործին»,- ասաց Սողոմոնյանը՝ հավելելով, որ որքան արագ շատանանք, այդքան արագ կլուծվի այդ հարցը։
Անդրադառնալով ոստիկանական ուժերի գործողությանը, Սողոմոնյանն ընդգծեց․« Մենք պետք է նպաստենք, որպեսզի ոստիկանությունը ձեռքերը վեր բարձրացնի։ Մեր քանակն ու ակտիվությունը ուղիղ համեմատական է ոստիկանության հանձնվելուն։ Փաշինյանի իշխանությունն այսօր միայն հենվում է ոստիկանական ռեսուրսի վրա։ Մեզանից է կախված այդ ռեսուրսի մաշեցումը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան