Երևանի և Մոսկվայի միջև երկկողմ հարաբերությունները հասել են ամենացածր կետին․ Նիկիտա Մենդկովիչ
Երևանի և Մոսկվայի միջև երկկողմ հարաբերությունները հասել են ամենացածր կետին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության պատճառով, որը փորձում է Ռուսաստանի Դաշնությանը մեղադրել Հայաստանի սահմանային տարածքների կորստի մեջ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Եվրասիական վերլուծական ակումբի ղեկավար Նիկիտա Մենդկովիչը։ .
«Այս պահին Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները հասել են ամենացածր կետին՝ դարձյալ Փաշինյանի վարչակարգի քաղաքականության պատճառով, որը հանձնեց Ղարաբաղը, որոշ վիճելի սահմանային տարածքներ և փորձում է դրանում մեղադրել ոչ թե իրեն, այլ՝ Մոսկվային»,- ասել է նա։
Իրավիճակի փոփոխություն, ըստ փորձագետի, հնարավոր է միայն Հայաստանում քաղաքական վերնախավի փոփոխության արդյունքում, որն ավելի համարժեք դիրք կզբաղեցնի արտաքին քաղաքականության մեջ և կդադարի հակառուսական խաղաքարտը՝ որպես սեփական քաղաքական խնդիրներ լուծման միջոց քարոզել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան