Պուտինին առաջարկվել է Չիլինգարովի անունով կոչել Հյուսիսային ծովային ճանապարհը
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկին նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով Հյուսիսային ծովային ճանապարհը բևեռախույզ, ԽՍՀՄ և ՌԴ հերոսի կոչման Արթուր Չիլինգարովի անունով կոչել։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։
Ականավոր հայազգի գործիչը մահացել է 84 տարեկանում՝ հունիսի 1-ին։
«Խնդրում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, հանձնարարել Ռուսաստանի Դաշնության կառավարությանը աշխատել Հյուսիսային ծովային երթուղին Արթուր Չիլինգարովի անունով անվանակոչելու հարցով»,- ասվում է դիմումում։
Փաստաթղթում նշվում է, որ Չիլինգարովն անգնահատելի ներդրում է ունեցել Երկրի բևեռային շրջանների ուսումնասիրության, ինչպես նաև Հյուսիսային ծովային ճանապարհի իրավական կարգավիճակի զարգացման և ամրապնդման գործում։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արթուր Չիլինգարովի մահվան կապակցությամբ
- Մահացել է Արթուր Չիլինգարովը