Հավաքի վայրից երկու քաղաքացիներ բերման են ենթարկվել
Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքից երկու քաղաքացի բերման են ենթարկվել։ Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է, որ հավաքի վայրից բերման ենթարկված երկու քաղաքացիները գտնվում են ոստիկանության Արաբկիրի բաժնում, վարչականով (3 ժամ):
Հիշեցնենք, որ ոստիկանությունը արգելափակել է Դեմիրճյան փողոցը, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին, քաղաքացիներին, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, թույլ չէին տալիս շարունակել խաղաղ երթը։ Քաղաքացիները բաժանվել էին երկու մասի՝ Բաղրամյան և Պռոշյան փողոցներում էին հավաքվել։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազանը, հավաքի մասնակիցները գիշերելու են Բաղրամյան պողոտայում
- Նահանջելու տեղ չունենք, մեր ուզածին հասնելու ենք. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին. Ճանապարհը պետք է բացեք, սա անօրինական է
- Բագրատ Սրբազան. Բաղրամյանով կգնանք Պռոշյան
- Մենք Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկից տեղ չենք գնալու. Բագրատ Սրբազան
- Մեկնարկել է Սրբազան պայքարի երթն՝ Ամիրյան, Մաշտոց և Բաղրամյան փողոցներով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան