Հավաքի կազմակերպիչները ԱԺ մուտքը փակած պահելու նպատակադրություն չունեն. Վարազդատ Հարությունյան
«Դուք որևէ օբյեկտիվ, նորմալ պատճառաբանություն չեք ներկայացրել, թե ինչու եք խոչընդոտել երթը»,- ոստիկաններին դիմելով՝ ասաց փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի մոտ՝ Դեմիրճյան փողոցում, լարված իրավիճակ է։ Ոստիկանությունը արգելափակել է Դեմիրճյան փողոցը, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին, հազարավոր քաղաքացիներին, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, թույլ չեն տալիս շարունակել խաղաղ երթը։
«Հավաքի մասնակիցներն այս պահին Բաղրամյան փողոցում են, մինչև այս պահը հավաքի մասնակիցները ենթարկվել են հավաքի փաստացի առաջնորդ Բագրատ Սրբազանին։ Արդեն երկու ժամ է, տեղյակ եք, հավաքի մասնակիցներն ուզում են անցնել Դեմիրճյան փողոցով»,- ասաց Վ.Հարությունյանը։
Ոստիկանն ասաց. «Ոստիկանական ուժեր կարող է ամեն տեղ լինի, քանի որ ձեր գործողություններն կանխատեսելի չեն եղել»։
«Ձեր գործողությունները կանխատեսլի չեն»,- ասաց Բագրատ Սրբազանը;
«Մենք օրենքով սահմանված ամեն ինչ անում ենք հասարակական կարգը ապահովելու համար»,- ասաց ոստիկանը։
Վարազդատ Հարությունյանը շարունակեց. «Հայտարարել եք, որ խնդիրը ԱԺ բնականոն գործունեությունն ապահովելն է այս ժամին կամ առավոտյան, մենք էլ հայտարարում ենք, որ հավաքի կազմակերպիչները ԱԺ մուտքը փակած պահելով նպատակադրություն չունի, նպատակը երթով Դեմիրճյան փողոցով անցնելն է, վերամիավորվելը մեր ընկերների հետ»։
Ոստիկանն էլ ասաց. «Եթե վերամիավորման խնդիր եք դեր, ձեզ կուղեկցենք Պռոշյան փողոցով, կգնաք ու կվերամիավորեք»։
«Խոսեցիք կանխատեսլիությունից, այն մասին, թե չգիտեք՝ ինչ են ուզում անել հավաքի մասնակիցները, մենք ասացիքն՝ ինչ են ուզում հավաքի կազմակերպիչները, բայց դուք միևնույնն է՝ չեք թողնում ժողովուրդն անցնի, նշանակում է կամայականորեն եք սահմանափակում»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ պատգամավորները պահանջում են բացել ճանապարհը, որ գնան աշխատանքի. Լարված իրավիճակ է
- Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին. Ճանապարհը պետք է բացեք, սա անօրինական է
- Բագրատ Սրբազան. Բաղրամյանով կգնանք Պռոշյան
- Մենք Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկից տեղ չենք գնալու. Բագրատ Սրբազան
- Լարված իրավիճակ ԱԺ մոտ
- Կքննարկենք. Բագրատ Սրբազանը՝ արտահերթ ընտրությունների հնարավորության մասին
- Ընդամենը 4 օր, 96 ժամ և մենք կունենաք հավերժական Հայաստանի սկիզբը. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
- Պատերազմ բերած իշխանությունը չի կարող պատերազմն ավարտել․ Բագրատ Սրբազան
- Քաղաքական լուծումների բոլոր տարբերակները բացառված չեն և քննարկելի են. Բագրատ Սրբազան
- Լարված իրավիճակ՝ ԱԳՆ դիմաց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ