Ընդդիմադիր մի քանի պատգամավորներ կարողացել են հաղթահարել ոստիկանական շղթաները և գնալ դեպի ԱԺ. «Սրբազան պայքար»
Ընդդիմադիր պատգամավորներ Աղվան Վարդանյանը, Արթուր Սարգսյանը, Տիգրան Աբրահամյանն ու Ագնեսա Խամոյանը, կարողացել են հաղթահարել ոստիկանական շղթաները և գնալ դեպի ԱԺ։ Այս մասին հայտնում է «Ազգային շարժում»-ը։
Հիշեցնենք, որ ոստիկանությունը արգելափակել է Դեմիրճյան փողոցը, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին, քաղաքացիներին, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, թույլ չեն տալիս շարունակել խաղաղ երթը։ Քաղաքացիները բաժանվել են երկու մասի՝ Բաղրամյան և Պռոշյան փողոցներում են։
Ոստիկանները ԱԺ պատգամավորներին թույլ չէին տալիս մտնել Ազգային ժողով, մինչդեռ հայտարարվել էր, որ երթի մասնակիցներին թույլ չեն տալիս Դեմիրճյան փողոց՝ ապահովելու ԱԺ բնականոն գործունեությունը։ Փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտարարել էր, որ հավաքի կազմակերպիչները ԱԺ մուտքը փակած պահելով նպատակադրություն չունի։
Ոստիկանությունը հղում է անում Հավաքների ազատության մասին օրենքի 19-րդ հոդվածին, որի 3-րդ կետի համաձայն՝ «Հավաքն արգելվում է, եթե անցկացվելու է Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության նստավայրերից, դատարաններից կամ քրեակատարողական հիմնարկներից այնպիսի հեռավորության վրա, որի դեպքում այն սպառնում է դրանց բնականոն գործունեությանը»:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ մոտ հավաքված քաղաքացիները խնդրում են վառել փողոցի լույսերը
- ԱԺ պատգամավորները պահանջում են բացել ճանապարհը, որ գնան աշխատանքի. Լարված իրավիճակ է
- Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին. Ճանապարհը պետք է բացեք, սա անօրինական է
- Բագրատ Սրբազան. Բաղրամյանով կգնանք Պռոշյան
- Մենք Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկից տեղ չենք գնալու. Բագրատ Սրբազան
- Սադրիչները հենց քաղաքացիական հագուստով ոստիկաններն են. Փաստաբան
- Լարված իրավիճակ ԱԺ մոտ
- Կքննարկենք. Բագրատ Սրբազանը՝ արտահերթ ընտրությունների հնարավորության մասին
- Ընդամենը 4 օր, 96 ժամ և մենք կունենաք հավերժական Հայաստանի սկիզբը. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
- Պատերազմ բերած իշխանությունը չի կարող պատերազմն ավարտել․ Բագրատ Սրբազան
- Քաղաքական լուծումների բոլոր տարբերակները բացառված չեն և քննարկելի են. Բագրատ Սրբազան
- Այս շարժումն ավելին է, քան իշխանափոխությունը. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան