Երևանի պետական կամերային երգչախումբը «Հայնովկա» փառատոն-մրցույթին արժանացել է մրցանակի
Երևանի պետական կամերային երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ, Լեհաստանում անցկացվող «Հայնովկա» ուղղափառ եկեղեցական երաժշտության 43-րդ փառատոն-մրցույթին, որին այս տարի բացառապես մասնակցում էին նախորդ փառատոնների առաջին մրցանակակիրները, արժանացել է առաջին մրցանակի՝ պրոֆեսիոնալ երգչախմբեր անվանակարգում։
ԵՊԿԵ-ն հրավեր էր ստացել մասնակցելու այս տարվա փառատոնին որպես պատվավոր, դեռևս 2022 թվականին առաջին մրցանակին արժանացած երգչախումբ։
ԵՊԿԵ-ից հայտնում են, որ երգչախումբը ելույթներով հանդես է եկել փառատոնի շրջանակում՝ Վարշավայում և Բելիստոկում, լավագույնս ներկայացնելով հայ կատարողական արվեստը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան