ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախագծի քննարկումը մինչև 2 ամսով հետաձգվել է
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մինչև երկու ամսով հետաձգել է ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների հեղինակած «Կառավարության հրաժարականի եւ նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» ԱԺ ուղերձի նախագիծը։
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը տեղեկացրել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն` հիմնական զեկուցողի բացակայության պատճառով հարցի քննարկումը հետաձգվել է մինչև 2 ամիս ժամկետով:
Նշենք, որ այսօր Ազգային ժողովում հայտարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյան, անդրադառնալով ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, հայտնել է հետևյալը․
«Այն ժամին, երբ ես այստեղ նստած, մասնակցում եմ Ոստիկանության գվարդիայի մասին օրենքի նախագծի քննարկմանը, պարզվում է հանձնաժողովում նիստ են նշանակել։ Ավելին՝ օրենքի խախտումներով քննարկում են և այնպիսի մեծ բառերով են ներկայացնում,թե իբր պատրաստ էին քննարկմանը, այն դեպքում , երբ առավոտյան ասում էին՝ իրենց օրակարգը չէ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան