Ալիևի ու ձեր բառամթերքի մեջ մենք տարբերութուն չենք տեսնում. Գառնիկ Դանիելյանը՝ ՀՀ նախագահին
«Ճղճիմները կարծում են, որ սպառնալով մարդկանց թույլ չեն տա իրացնել Սահմանադրությամբ իրենց վերապահված բողոք ու անհնազանդություն իրականացնելու իրենց իրավունքը»,-հայտարարեց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, երբ երթի մասնակիցները Պռոշյան փողոցում էին՝ կառավարական տների հարևանությամբ։
Օրենսդիր մարմնի ներկայացուցիչը նշեց՝ այս իշխանությունները չեն բավարարվել մարդկանց տնից ու տեղից զրկելով, սոցիալական ծրագրերով այն չնչին գումարները, որ տրամադրում են արցախցիներին, դրանցից են ուզում զրկել։
«Այ էդքան անպատկառ են ու անամոթ։ Այդքան անհայրենիք են։ Այս ամենն ուղեկցվում է ադրբեջանցիների հրճվանքով։ Ադրբեջանական մամուլը կարդալիս տեսնում ես, թե ինչքան են հրճված այս իշխանությունների քաղաքականությամբ։ Այս մարդիկ իրավունք չունեն երկիր և պետություն ղեկավարել, քանի որ նրանց համար արժեքներ գոյություն չունեն, նրանց համար ընդամենը կա մի բան՝ աթոռ, պաշտոն, սեփական աթոռին կպնել միչև վերջ, սեփական կենսամակարդակն ավելացնել՝ թողնելով հայրենակիցներն անպաշտպան, անտուն»,-ասաց Դանիելյանը։
Նա հորդորեց կառավարական առանաձնատան մոտ հերթապահություն իրականացնողներին հեռանալ, քանի որ Փաշինյանի նստավայրը պաշտպանված է ծառերով։
Ի վերջո երթը հասավ Բաղրամյան պողոտա, մինչ այդ կանգ առան նախագահի նստավայրի դիմաց՝ հայտարարելով, որ պայքարին այլընտրանք չկա, քանի որ հայն ու Հայաստանը պետք է ապրեն։
«Ամոթ ձեզ, դա նաև մեր ամոթն է, որ մինչև հիմա դուք զբաղեցնում եք այդ պաշտոնը։ Այս շենքում միշտ կարևոր որոշումներ են կայացվել, սա եղել է մեզ համար կարևոր խորհուրդ ունեցող կառույց, այս շենքի կողքով անցնելիս զգացել ենք, որ մեր երկիրը հզոր է, ուժեղ է, բայց վերջին տարիներին ականատեսն ենք անդեմ, անողնաշար քաղաքականության, որը մեզ բերել, հասցրել է այս վիճակին։ Դուք չեք սպասարկում հայ ժողովրդի շահերը, սպասարկում եք թուրք-ադրբեջանական շահերը, Ալիևի ու ձեր բառամթերքի մեջ մենք տարբերութուն չենք տեսնում»,-ասաց նա՝ հեռակա դիմելով Վահագն Խաչատուրյանին։
Հարակից հրապարակումներ`
- Մոտենում ենք խաչմերուկին, որտեղ տեղի է ունեցել հրեշավոր արարք. Երթը Լեո-Պարոնյան խաչմերուկում է
- Բաղրամյան պողոտայում բարի լույսը սկսվեց տերունական աղոթքով
- Բոլորիդ ժամը 15․30-ին սպասում եմ Բաղրամյան պողոտայում՝ պատիվ և հայրենիք ունենալու համար. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները