ՔՊ-ն իրեն բնորոշ մանիպուլյացիայով և մանր ժուլիկությամբ փորձում է մոլորության մեջ գցել մեր ժողվորդին. Արծվիկ Մինասյան
«ՔՊ-ն իրեն բնորոշ մանիպուլյացիայով և մանր ժուլիկությամբ փորձում է մոլորության մեջ գցել մեր ժողվորդին և լուր է տարածել, թե իբր կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման վերաբերյալ Սրբազանի գլխավորությամբ, կիրակի օրը ժողվորդի պահանջով նախաձեռնած ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած հարցի քննարկումը հետաձգվել է»,-բաղրամյան պողոտայում հայտնեց Աժ պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նա հայտնեց, որ այն սուտ է, հարցի քննարկմամբ հրավիրված ԱԺ նիստը շարունակում է մնալ օրակարգում և կհրավիրվի հունիսի 17-ին, ժամը 18։30-ին։
«Սա փոփոխման ենթակա չէ, այն իրավունքի ուժով պարտադրված նիստ է և պետք է գումարվի։ Միայն մնում է, որ ՔՊ-ն ունենա կամք և գա այդ նիստին, որպեսզի իրենց հակափաստարկները բերեն այն հիմնավորումներին, որոնք մենք ձեր հետ ձևակերպել և ներկայացրել ենք, որ այս կառավարությունը անելիք չունի և պետք է հեռանա։ Հունիսի 17-ին ժամը 18:30-ին նիստը գումարվելու է»,- ասաց Մինասյանը։
Նա բացատրեց, որ հանձնաժողովի հակաօրինական նիստ է գումարվել ԱԺ նիստին զուգահեռ և ընդդիմադիրներին չեն հրավիրել, որպեսզի Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի վերաբերյալ հայտարարության տեքստը ներկայացնեն և հիմնական զեկուցողի բացակայության պատճառաբանությամբ հարցի քննարկումը երկու ամսով հետաձգել են։
«Սա ոչ մի ձևով չի ազդում հունիսի 17-ին, ժամը 18։30-ին իրավունքի ուժով գումարվող արտահերթ նիստի անցկացման վրա»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Սպասում եմ բոլորիդ, վաղը ժամը 15։00-ին․ Բագրատ սրբազան
- Հայտնաբերեք Սուրեն Պապիկյանին, հարցրեք՝ ո՞ւմ մոտ, ինչպե՞ս և ի՞նչ պայմաններով է դա առաջարկվել․ Բագրատ սրբազան
- Արծվիկ Մինասյանը ՔՊ-ականներին բացատրեց, թե ով է հայդուկը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները