Մարզերում մարդիկ մեքենաների մեջ են գիշերում, որպեսզի կարողանան անձնագիր փոխել, գնալ հանգստի
«Զուգահեռ երկու գործընթացներ ենք տանում պահանջարկը սպասարկելու համար՝ թվայանացված գործիքների ներդրում և կարողությունների զարգացում»,- Ազգային ժողովում ասաց ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ պատասխաելով ՔՊ-ական պատգամավորների հարցերին անձնագրայիններում գոյացած հերթերի մասին։
Հարցերի մեջ նշվում են, որ անձնագրայիններում հերթեր են, մինչև սեպտեմբեր հերթագրման տեղ չկա, մարզերում մարդիկ մեքենաների մեջ են գիշերում, որպեսզի կարողանան անձնագիրը փոխել ու օգտվել իրենց հանգստի իրավունքից։
Ա.Ղազարյանը նշեց, որ իրենք խնդրին լավ տեղյակ են։
«Ունեցել ենք մի քանի պիկային իրադարձություններ, որոնք ամբողջությամբ փոխել են մեր ծառայությունների պահանջարկը, այսինքն ծառայությունների պահանջարկի կտրուկ առաջացումը դա ոչ թե ռեֆորմի հետ է կապված, այլ մի շարք հանգամանքների հետ. առաջին հերթի այն էքստրա-պահանջարկը, որը, ցավոք սրտի, գեներացվել է Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանության հետևանքով։ Մեր համակարգում առաջացել է հավելյալ շուրջ 150 հազար մարդու սպասարկման խնդիր։
Նաև ակտիվացել են միգրացիոն հոսքերը, որոնք սպասարկելու անհրաժեշտություն կա։
Մեր էլեկտրոնային գործիքներն այս պահին դեռևս չկան այնպիսիք, որոնք բավարարեն այդ պահանջարկը։ Աշխատում ենք այդ ուղղությամբ»,- մանրամասնեց նա։
Ա. Ղազարյանն ասաց, որ էլեկտրոնային հերթագրման համակարգը ներդվել էր, որովհետև ֆիզիկական հերթագրումների ժամանակ իրենց կորողությունները չէին բավարարում՝ առաջացած պահանջարկը սպասարկելու համար։
«Էլեկտրոնային հերթագրման համակարգն իր թերությունները ցույց է տվել, և մենք առաջիկայում պատրաստվում ենք փոփոխել այդ համակարգը, ներդնել կոմբինացված հերթագրման համակարգ՝ էլեկտրոնային հերթագրումը համադրելով ֆիզիկական հերթագրման հետ։ Առավելությունը տրվելու է էլեկտրոնային հերթագրմանը, բայց նաև մարդկանց հնարավորություն տալով ֆիզիկական հերթագրման միջոցով ևս սպասարկվել։ Սակայն խնդրի ֆունդամենտալ լուծումն առնչվելու է մեր կարողությունների զարգացմանը և ամբողջական անձնագրային համակարգի փոփոխությանը»,- նշեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան