Հայտնաբերեք Սուրեն Պապիկյանին, հարցրեք՝ ո՞ւմ մոտ, ինչպե՞ս և ի՞նչ պայմաններով է դա առաջարկվել․ Բագրատ սրբազան
Անդրադառնալով հայտարարված 96 ժամին, Բագրատ սրբազանը նշեց, որ այդ 96 ժամն ահ ու սարսափի ժամերն են, որն այսօր խորհրդարանում պայթել է։
«Վերին աստիճանի ստրկամիտ, սա ասում եմ առանց ատելության ու թշնամանքի, ուղղակի խղճալով։ Սրանց մոդելը հետևյալն է՝ թաքնվել այ էս տղերքի հետևում, ոստիկանների՝ սաղավարտով, վահաններով, մեր լեզվով ասած ՝ նրանց մեջքով փորձում են իրենց փետրուները ցույց տալ։ Մարդու որդիներ, այդքան արժեք ունեք այս տղաներին տուն ճամփեք, եկեք տեսնենք ով եք դուք։ Այս ոստիկանական շարքերից, ժողովուրդ ջան, բացահայտ ասում եմ, շնորհակալական, երախտիքի խոսքեր են ասել ձեզ , իմացեք»,- հայտնեց սրբազանը։
Շարունակելով իշխանական մոդելի նկարագրությունը, Բագրատ սրբազանն ասաց․ «Գալիս են ամբիոնի մոտ՝ քրտինքի մեջ, միմյանցից առաջ ընկնելով ինչ-որ բան ասելու, որ հետո գիշերը գնան խմելու ,ասեն՝» շեֆ, լավ ասեցինք չէ, լավ էր չէ՞ էս պահը, մի քիչ տակից պարգևավճարը շատացնենք էլի, ոնց կլինի այսպես շեֆ»։ Սա եք դուք։ Քիչ առաջ ինձ ասացին, որ իբրև ես սուտ եմ խոսել, ինձ 2018թ․-ին առաջարկել են «Իմ քայլը» դաշինքով լինել պատգամավոր ։ Ուրեմն, սիրելի լրագրողներ, խնդրում եմ ձեզ, հայտնաբերեք Սուրեն Պապիկյանին, հարցրեք՝ ո՞ւմ մոտ, ինչպե՞ս և ի՞նչ պայմաններով է դա առաջարկվել։ Եթե ինքը չասի, ես կասեմ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան