Այսօր իշխանափոխությունը ոչ թե հնարավոր կամ անհնար է, այլ՝ անհրաժեշտ․ Բագրատ սրբազան․ Ուղիղ
Բագրատ սրբազանը Բաղրամյան պողոտայում, որն արդեն երկու օր փակ է, ամփոփում է օրը։
Սրբազանը շնորհակալություն հայտնեց ներկաներին, որ համառորեն շարունակում են պայքարը՝ անկախ քամահրանքից, ճնշումներից , անտրտունջ լծված են ճշմարտության համար պայքարին։
«Դա անխուսափելիորեն մեզ տանելու է հաղթանակի, անկախ նրանից,թե այս շենքից ինչ են խոսելու։ Հստակ կերպով հաստատում եմ ՝այս պայքարն ավելին է,քան մեկ հոգու աթոռից հանելն ու մյուս կողմը դնելը՝ իր բոլոր շոշափուկներով հանդերձ։ Սա արժեքների մասին է, հավաքական ձգտումների մասին է։ Այս մարդիկ դա չեն հասկանա,քանի որ չեն ապրել դա, կորստի ցավ չեն ունեցել»,- ասաց Բագրատ սրբազանը՝ շարունակելով․
«Ես ամեն օր սարսափում եմ, որ մեր կյանքը վստահված է սրանց։Մեր կյանքը ստախոսներին է վստահված, արժեք չունեցող մարդկանց։ Դրա համար է անհրաժեշտ, որպեսզի լուծումը գտնենք՝ անցնում հեռանալու, խաղաղ, հասկանան, որ իրենց տեղը չի։ Իրենք միայն սուտ են լցնում՝ օգտագործելով ամբիոնը։ Այսօր իշխանափոխությունը ոչ թե հնարավոր կամ անհնար է, այլ անհրաժեշտ է»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան