Սպասում եմ բոլորիդ, վաղը ժամը 15։00-ին․ Բագրատ սրբազան
«Մեր թիրախը մեկն է՝ այս բուրգի գլխին կանգնած ստախոսը»,- այս մասին Բաղրամյան պողոտայում հայտարարեց Բագրատ սրբազանը։
«Ինձ համար անձնապես ո՛չ աթոռ, ո՛չ պաշտոն, դրանք ոչ մի բան են և այս քաղաքական լուծումներում ինձ համար առջնային և վերջնական նշանակություն ունեն արձանագրվող հաղթանակի արդյունքը, ուրիշ ոչ մի բան։ Հորդորում եմ բոլոր այն քաղաքական ուժերին և խմբակցություններին և անձանց, որոնք ներգրաված են այս շարժման մեջ, իրենց համար էլ նույնը լինի՝ արդյունքի արձանագրում՝ ոչ այս կամ այն պայքարի ակնկալիք։ Այս պայքարի սկիզբն ու վերջը չակնկալիքներն են։ Ակնկալիքը մեկն է՝ Հայրենիք և Պատիվ»,- ասաց Բագրատ սրբազանը։
Ներկաները ողջունեցին սրբազանի խոսքը՝ վանկարկելով «Հայ,Հայաստան, Հայրենիք ու Աստված»։
Անդրադառնալով առաջիկա անելիքներին, Բագրատ սրբազանը հայտնեց, որ վաղը ծանր և կարևոր օր է սպասվում։
«Վաղը չափազանց կարևոր օր է։ Այս մարդիկ մերժել են մեզ, մենք նրանց պետք է գործազուրկ դարձնենք»,- ասաց նա։
Սրբազանը հայտնեց, որ այսօր շատ գործարարներ տարբեր տեսակի տեռորի են ենթարկվում, որպեսզի տեղից չշարժվեն։
«Այս փոփոխությունը նաև իրենց համար է լավ, քանի որ այլևս պետք է լինի այնպիսի կառավարություն մեր երկրում, որ իրենց չպիտի ստիպի «փայ» մտնի գործարարների քրտինքի հետ, հարկային տեռոով»։
Բագրատ սրբազանը կոչ արեց վաղը, ժամը 15։00-ին մեծ թվով քաղաքացիներ հավաքվեն Բաղրամյան պողոտայում։
«Սպասում եմ բոլորիդ։ Դիմում եմ բոլոր նրանց, որոնք իրենց սրտում ունեն այդ փոփոխությունների կարիքը, այստեղ լինեն, վերջնական վճռական խոսք ասելու»։
Նա նաև հիշեցրեց, որ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի նահատակության օրն է, հիշարժան օր է։
Հարակից հրապարակումներ`
- Հունիսի 17-ին նախատեսված ԱԺ արտահերթ նիստը գումարվելու է․ Ազգային ճակատ
- Հայտնաբերեք Սուրեն Պապիկյանին, հարցրեք՝ ո՞ւմ մոտ, ինչպե՞ս և ի՞նչ պայմաններով է դա առաջարկվել․ Բագրատ սրբազան
- Այսօր իշխանափոխությունը ոչ թե հնարավոր կամ անհնար է, այլ՝ անհրաժեշտ․ Բագրատ սրբազան․ Ուղիղ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան