Այս ամբողջ շարժումը իշխանափոխությունից ավելի է՝ արժեքի, քաղաքակրթական, մտքի փոփոխություն է. Բագրատ սրբազան
«Կարծես լրիվ ուրիշ Հայաստանում լինենք՝ միջավայրային առումով»,- Բաղրամյան պողոտայում ասաց Բագրատ սրբազանը։
Նա հիշեցրեց, որ նախորդ գիշերը երիտասարդներ նաև հայրենասիրական երգեր էին երգում, որն իրեն հուզել էր։
«Պատկերը տեսնում ես, հասկանում ես վիճակդ, թե ինչ թշվառության մեջ ես գտնվում, բայց ինչքան ուժ ունես և այդ ուժն ինչպես ես գործադրում, ուր ես ուղղորդում, մադրկանց սպառում ես, թե հնարավորություն ես ստեղծում մեծանալու, արտադրելու, գործելու»,-ասաց սրբազանը, և, շեշտելով, որ հասարակության համար պետք է լայն հնարավորություններ ստեղծել, որպեսզի այդ ներուժը կարողանան իրացնել, հավելեց.
«Այս ամբողջ շարժումը իշխանափոխությունից ավելի է, արժեքի, քաղաքակրթական, մտքի, ապրումների փոփոխություն է, այդ հիմքը որ չունեցար՝ մնացածը դատարկ է։ Սրանք որ եկել են իշխանության, ինչ հիմքով են եկել, ոչ մի արժեքային հիմք չունեն, դրա համար ենք մենք այս վիճակում գտնվում։ Սրանց արժեքային հիմքը, սուտը, կեղծքն է։
Այս շարժումը մեկ անձի կամ խմբի մասին չէ ։ Սա մեր երկրի խորքային փոփոխությունների մասին է։ Մենք գտնում ենք մի աղետալի վիճակում, որի հաջորդ քայլը պարզապես անդունդից ընկելն է ու պարզապես վերջանալը՝ տնտեսական, սոցիալական, բարոյական և բոլոր առումներով»։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ սրբազանը ֆուտբոլ է խաղացել բողոքի ակցիայի մասնակիցների հետ
- Գիշերը մնալու ենք այստեղ, վաղն առավոտից տարբեր գործողություններ տեղի կունենան․ Բագրատ սրբազան
- Բագրատ Սրբազան. Մենք կամ նրանց գործի չպետք է թողնենք, կամ իրավունք չտանք շարժվելու
- Ահազանգ. Եվս մի կարևոր առողջապահական ոլորտ կկործանվի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան