Եթե ժամանակին իմանայիք ՝ ձեզանից շատերը ինքներդ ձեզ և ձեր քաղաքական ուժին քվե չէիք տա. Ավետիսյանը՝ ՔՊ-ական պատգամավորներին
«Իրենք էին ասում, որ իշխանությունն այլևս խզվել է իրականությունից, բայց իրենք այսօր այն արել են այլևս անխզելի»- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ ակնարկելով գործող իշխանություններին։
Նա առաջարկեց վարժություն անել թղթի վրա, թե իրենց հայտարարծ 680 հազար մարդուց քանիսը ՔՊ-ին ձայն կտար, եթե ընտրարշավի օրերին լինեին ազնիվ և նախընտրական ծրագրում գրեին այն իրականությունը, այն դժբախտությունն ու արհավիրքը, որը բերել են հայ ժողովրդի գլխին։
«Օրինակ, այսեիք, որ հանձնելու եք Արցախը , որ Հայաստանի ինքնիշխան տարածքից շուրջ 208 ք/կմ զիջելու եք թուրքին, որ թշնամին կրակելու է մեր ինքնիշխան տարածքում օտաերկրյա ներդրումների վրա և դուք վախվորած այդ ձեռնարկությունը տեղափոխելու էիք այլ տարածք, այսպես կոչված՝ անվտանգ տարածք, բայց Հայաստանում այլևս անվտանգ տարածքներ չկան ձեր իշխանության օրոք»,- ասաց Թադևոս Ավետսիյանը
Ընդդիմադիր պատգամավորը հարցրեց, թե 50 հազար փոքր և միջին ձեռնարկություններից քանի՞սը իրենց ձայն կտային, եթե իմանային, որ իշխանությունները հետևողականորեն իրեն օբյեկտիվ արտոնությունները վերացնում եք՝ հայտարարելով միկրոձեռնարկությունների արտոնությունները վերացնելու մասին։
«Խաղաղության ձեր կեղծ օրակարգին ո՞վ կհավատար, եթե տեսներ ձեր միակողմանի զիջումները՝ թշնամու անվերջ պահանջով, շարունակվող ագրեսիայով, մեր տարածքները զավթելու գնով, այսքան մարտահրավերներով և, ցավոք սրտի, այսքան զոհերի գնով։ Ձեր իշխանությունը մեկ օր ավել պահելու համար դուք պատրաստ եք վճարել ամեն գին՝ երկրի ինքնիշխանությունից և մեր բոլոր ոլորտներին վերաբերող անվտանգությունը»,- ասաց պատգամավորը՝ հավելելով. «Եթե դուք էլ սրա մասին ժամանակին իմանայիք ՝ ձեզանից շատերը ձեր քաղաքական ուժին քվե չէր տա»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները