«Հրապարակ». Հ1-ի տնօրինությունը ումից ինչ գնով ցանկացել` գնել է, մեկ է` փողը հո իրենց գրպանից չեն վճարում
«Հրապարակ թերթը գրում է.
«Մայիսի 1-ից մինչ օրս հարկատուների միջոցներից սնվող Հանրային հեռուստաընկերությունը 37 պետական գնում է կատարել և բոլորը՝ 1 անձից ուղիղ գնման ընթացակարգով, առանց մրցույթի։ Այսինքն, Հ1-ի տնօրինությունը՝ Հովհաննես Մովսիսյանի գլխավորությամբ, մրցույթ չի հայտարարել, այլ ումից ինչ գնով ցանկացել` գնել են, մեկ է` փողը հո իրենց գրպանից չեն վճարում, ի՞նչ կարիք կա հարկատուների գումարները խնայելու։
Իսկ գնումները տարբեր բնույթի են․ մաստիկայից մինչև նվագախմբի ծառայություններ, սննդամթերքի ձեռքբերում և այլն։ Նշված գնումների ընդհանուր գումարը կազմում է 10 մլն 584 հազար 710 դրամ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Ոստիկանության շարքերում առաջացած դժգոհության լուծումը գտել են պարգևավճարներ խոստանալու տեսքով
- «Ժողովուրդ». Երբ Վահագն Հովակիմյանը ԱԺ պատգամավոր էր, նրա հայտարարագիրն այդքան էլ հարուստ չէր
- «Հրապարակ». Համով Զառան և Գոհար Մուրադյանը ՔՊ քննությունից «կտրվել են»
- «Փաստ». Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության կախվածությունը Ռուսաստանից հասել է մոտ 60 տոկոսի
- «Ժողովուրդ». ՔՊ-ում բոլորը միաձայն այն կարծիքին են եղել, որ ընդդիմության նախաձեռնած նիստը չպետք է կայանա
- «Հրապարակ». Հիմա ի՞նչ հիմքով են ընտրելու 6 ամիս առաջ մերժված թեկնածուն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան