Սահմանների անվտանգության, էներգետիկ անվտանգության, ասպարեզում ենք ակնկալում աշխատել Հայաստանի հետ. Ջեյմս Օ՛Բրայեն
«Մենք շարունակելու ենք արդարադատության բարեփոխումների ասպարեզում մեր աշխատանքները: Մենք նաև պաշտպանության, անվտանգության հարցերում ենք շարունակելու աշխատել»,- ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի բացման ժամանակ ասաց ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը:
Հիշեցնելով որ նախորդ տարի տեղի է ունեցել առաջին համատեղ ՝ «Արծիվ գործընկերը» զորավարժությունը՝ Օ՛Բրայենը հայտարարեց, որ սպասում ենք ավելիին:
«Նաև կիբեռանվտանգության, սահմանների անվտանգության, էներգետիկ անվտանգության, պարենային անվտանգության ասպարեզում ենք ակնկալում աշխատել: Այստեղ Հայաստանը հնարավորություններ ունի սեփական կարիքների ապահովման ուղղությամբ, և այդ ջանքերում մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին:
Մենք հասկանում ենք, որ այս բոլոր ուղղություններում մեր համագործակցությունը շատ ավելի խորն է, ամուր և ընդգրկուն է, քան եղել է տարիներ շարունակ, և մենք ուզում ենք այս ռազմավարական երկխոսությունը փոխարինել ռազմավարական գործընկերության հանձնաժողովով, ինչը հնարավորություն կտա ավելի մեծ խորությամբ կառուցել մեր փոխգործակցությունը»,-հայտարարեց Օ՛Բրայենը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան