Տարոնից միայն այս խաչն է մնացել, սա է իր ներկայությունն ու հիշատակը․․․
Բաղրամյան պողոտայում Բագրատ սրբազանը ներկայացրեց Տարոն Սիմոնյանին, որը զոհվել է 2022թ․-ի Վերին Շորժայի մարտերի ժամանակ։ Սիմոնյանը, ոչ թե զոհվել է թշնամու կրակոցից, այլ ինքն իրեն պայթեցրել է՝ գերի չընկնելու համար։ Ինչպես պատմեց եղբայրը՝ Հարություն Սիմոնյանը, եղբորից մնացել է միայն կրծքի խաչը։
«Ցանկանում եմ, որ մեր բոլորի եղբայրների թափված արյունը իզուր չլինի, արյունով գծած սահմանները կարողանանք ամուր պահել։ Իմ ձեռքում մի խաչ կա։ Երբ զոհվել է եղբայրս, այս խաչը նրա վրա է եղել, խնդրում եմ, Սրբազան, օրհնեք այն»,-ասաց զոհված զինծառայողի եղբայրը։
Սրբազանն օրհնեց խաչը, այնուհետև ասաց․ «Տարոնից միայն այս խաչն է մնացել, սա է իր ներկայությունն ու հիշատակը։ Այս խաչը, որն օրհնվել է ԶՈՒ հոգևոր առաջնորդի կողմից , յուրաքանչյուր զինվոր կրում է իր կրծքին»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները