«Փաստ». Ոստիկանության շարքերում առաջացած դժգոհության լուծումը գտել են պարգևավճարներ խոստանալու տեսքով
«Փաստ» թերթը գրում է.
«Մեր ունեցած տեղեկություններով, ոստիկանության շարքերում աստիճանաբար մեծ դժգոհություն է հասունանում՝ մի քանի պատճառներով: Համակարգի մեր աղբյուրները փոխանցում են, որ նախ՝ ոստիկանները դժգոհում են, որ իրենց անընդհատ շահագործում են: Հատկապես նախորդ օրը երեկոյան ու ամբողջ գիշեր ոտքի վրա անցկացնելուց և հյուծվելուց հետո երեկ ոչ բոլորն են պատրաստակամ եղել դուրս գալ ծառայությանը:
Տհաճ վիճակում չհայտնվելու համար, մեր տեղեկություններով, փորձ է արվել էլի ոստիկաններ ներգրավել մարզերից, սակայն դա էլ իշխանությունների սրտով չէ, որովհետև նախ՝ կարող է հարց առաջանալ, թե ի՞նչ գործ ունեն մարզային ոստիկանները Երևանի անհնազանդության ակցիաների ժամանակ, երկրորդ՝ այդ պարագայում մարզերում ընդհանրապես ոստիկան չի մնա: Մյուս դժգոհությունը, մեր տեղեկություններով, վերաբերում է նրան, որ առանձին ոստիկանների, հատկապես բերետավորների պատճառով վարկաբեկվում է ողջ ոստիկանությունն, ու հասարակության զայրույթը տարածվում է բոլորի վրա:
Մեր աղբյուրները նշում են, որ իշխանությունները «հարցի լուծումը», կարծես թե, կրկին գտել են պարգևավճարներ խոստանալու տեսքով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Երբ Վահագն Հովակիմյանը ԱԺ պատգամավոր էր, նրա հայտարարագիրն այդքան էլ հարուստ չէր
- «Հրապարակ». Համով Զառան և Գոհար Մուրադյանը ՔՊ քննությունից «կտրվել են»
- «Փաստ». Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության կախվածությունը Ռուսաստանից հասել է մոտ 60 տոկոսի
- «Ժողովուրդ». ՔՊ-ում բոլորը միաձայն այն կարծիքին են եղել, որ ընդդիմության նախաձեռնած նիստը չպետք է կայանա
- «Հրապարակ». Հիմա ի՞նչ հիմքով են ընտրելու 6 ամիս առաջ մերժված թեկնածուն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան