«Քրիստիս» աճուրդում վրացատառ ձեռագիր է վաճառվում
Լոնդոնի «Քրիստիս» աճուրդում վաճառվում է վրացի վանական և գիտնական Իոանե Զոսիմեի վրացատառ ձեռագիրը: Ըստ աճուրդի՝ ձեռագրի գինը 1-1,5 մլն ֆունտ ստերլինգ է։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Աճուրդի տան տեղեկություններով՝ Զոսիմեն ձեռագիրը ստեղծել է 979 թվականին: Վերջինս վաճառվում է Մարտին Շոեի հավաքածուից։
Ձեռագրի էջերին պահպանվել են նաև 5-7-րդ դարերում ստեղծված պաղեստինա-արամեական գրի պատառիկներ:
Հայտնի է, որ աճուրդը կմեկնարկի Թբիլիսիի ժամանակով 17:00-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին