Հրապարակվել են քիմիայի և ռուսերենի այսօրվա քննության թեստերն ու ճիշտ պատասխանները
Քիմիայի և ռուսաց լեզվի այսօրվա քննության գնահատականները հունիսի 16֊ին կփակցվեն քննական կենտրոններում, նաև կուղարկվեն դիմորդների էլեկտրոնային հասցեներին։
ԳԹԿ-ից հայտնում են՝ գնահատականի հետ անհամաձայնության դեպքում բողոքարկման դիմումները հունիսի 17֊ին ընդունվելու են այն քննական կենտրոններում, որտեղ ընդունվել է քննությունը ժամը 9.00֊18.00։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 11-ին, մեկնարկել են 2024-2025 ուսումնական տարվա բուհերի ընդունելության երկրորդ փուլի միասնական քննությունները. դիմորդները քննություն են հանձնել «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից։
ԳԹԿ-ն արդեն ներկայացրել է թեստերն ու ճիշտ պատասխանները։